Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակակից գաղթի թեման այսօր սահմանագծերը կհատի «Գոյ» թատրոնում

10.06.2016

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի «Գոյ» թատրոնում կկայանա Սամվել Մարտիրոսյանի «Սահմանագիծը ոտքերի արանքում» պիեսի թատերականացված ներկայացումը:

Այս տրագիկոմեդիան, որ արժանացել է ԵՄ-ի կողմից անվցկացվող «Խոսելով սահմանների մասին» մրցույթի խրախուսանքին, առաջին անգամ թատերականացված ընթերցմամբ, թարգմանաբար ներկայացվել է Գերմանիայի Կառլսռուհե քաղաքի պետական թատրոնում:

Այն անդրադառնում է հայրենիքից տարագրվածների կյանքին:

Օտար ափերում բախտ փնտրելը, որ անցյալ դարում, թվում է, ուներ հայկական դիմագիծ, 21-րդ դարում վերածվել է համամարդկային բարդ հիմնախնդրի: Այդ երևույթը ծնվելով նյութական հիմքից, ի վերջո շրջապտույտի մեջ է առնում նաև մարդու միտքը, զգացմունքները և, անշուշտ, հոգին՝ անդառնալի փոփոխություններ առաջացնելով նրա ներաշխարհում:

Հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվող «Սահմանագիծը ոտքերի արանքում» պիեսի հերոսները հայրենիքից անվերադարձ տարագրված և ազգային պատկանելությունը գրեթե կորցրած, «արմատահան» մարդիկ են, որոնք գոյության կռվի մարտահրավերները թեև օտար ափերում յուրովի հաղթահարում են, սակայն, իրականում, վերածվում են երազանքների ու իրականության միջև թափառող հակասոցիալական փոխակերպուկների:
    Դիտվել է 791 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133