Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև այսօր Վլադիմիր Զելդինը ամենատարեց գործող արտիստն էր

10.31.2016


Այսօր առավոտյան, 101 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը:
Նրան հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, Մոսկվայի Ռուսական բանակի թատրոնում, իսկ հուղարկավորությունը նույն օրը՝ Նովոդևիչի գերեզմանատանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Զելդինը ծնվել է ցարական Ռուսաստանում՝ 1915 թ.-ին: Նա իր երկրի անցած պատմության յուրահատուկ վկան ու ականատեսն էր:

Որպես արտիստ նա իր մասին առաջին լուրջ հայտը ներկայացրել է 1941 թ.-ին, Հայրենական Մեծ պատերազմի առաջին տարում, երբ նկարահանվեց «Խոզանոցը և հովիվը» գեղարվեստական կինոնկարում:

1945 թ.-ից Զելդինն աշխատում էր Ռուսական բանակի կենտրոնական թատրոնում:

Բեմում նրա խաղացած դերերից ամենամասսայականը եղել է Լոպե դե Վեգայի «Պարուսույցը» պիեսի բեմադրության մեջ կերտած գլխավոր հերոսի կերպարը, որով հանդես է եկել ավելի քան հազար անգամ:
Վլադիմիր Զելդինն իր երկարամյա և աներևակայելի բեղուն արտիստական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների:
    Դիտվել է 747 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143