Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայոն կարողացավ ստեղծել անկրկնելի հեղինակային թատրոն

11.04.2016


Այսօր՝ նոյեմբերի 4-ին, երեկոյան Մոսկվայի Մեծ թատրոնում կկայանա Ուլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի բալետային ներկայացման պրեմիերայի երկրորդ ցուցադրությունը՝ ըստ Դմիտրի Շոստակովիչի երաժշտության և հայտնի խորեոգրաֆ Ժան-Քրիստօֆ Մայոյի բեմադրությամբ:

Նա «ձգտում է բալետն ստեղծել որպես երկխոսություն, որի մեջ դասական ավանդները և ժամանակակից ավանգարդը չեն հանդիսանում միմյանց բացասող հասկացություններ»,- նշում են քննադատները Մոնտե-Կառլո բալետի ղեկավար Ժան-Քրիստօֆ Մայոյի մասին:

Մոնակոցի կենսասեր ու սրամիտ արարիչը այդ բալետը ղեկավարում է 1993թ.-ից: Այն ժամանակ թատերախմբի հովանավորը ՝ Հաննովերի արքայադուստրը երիտասարդ խորեոգրաֆին հրավիրեց որպես մենակատարի և Ֆրանսիական բեմում փորձ կուտակած բեմադրիչի:

Իր գործունեության ընթացքում Մայոն կարողացավ ստեղծել անկրկնելի հեղինակային թատրոն, իսկ նրա ղեկավարությամբ գործող 50 պարողները նվաճեցին Եվրոպայի լավագույն խմբերից մեկի համբավը:

Հիմնական գործին զուգահեռ Մայոն Մոնակոյում հիմնել է նաև Պարի ֆորում, որն այսօր արդեն մեծ ճանաչման է հասել՝ շնորհիվ պարբերաբար անցկացվող փառատոների:

Ավելացնենք, որ Ժան-Քրիստօֆ Մայոն նաև հանդիսանում է իշխանուհի Գրեյսի անվան, այսօր արդեն հայտնի, Պարի ակադեմիայի հիմնադիրը:
    Դիտվել է 716 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354