Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական դերասանուհի Օլգա Արոսևան

10.14.2013


Հոկտեմբերի 13-ին երկարատև և ծանր հիվանդությունից հետո Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Օլգա Արոսևան: 87-ամյա դերասանուհին մինչև վերջին օրերը զբաղված էր Ռուսաստանի մայրաքաղաքի Սատիրայի թատրոնի երեք ` « Իդեալական սպանություն », «Ինչպես դանակահարել պառավին» և «Ռեքվիեմ Ռադամեսի համար» ներկայացումներում:

«Քանի որ «Ինչպես դանակահարել պառավին» ներկայացումը Արոսևայի յուրահատուկ բենեֆիսն էր, այն այլևս չի ներկայացվի»: Իսկ « Իդեալական սպանության» մեջ նա ունի փոխարինող», փոխանցում է «vesti.ru»-ն «interfax»-ի տեղեկատվութնունը:

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհու հետ հրաժեշտի արարողությունը կկայանա Սատիրայի թատրոնում` հոկտեմբերի 18-ին: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ժամը 12-ին: Դերասանուհին կհուղարկավորվի Գոլովինսկի գերեզմանոցում, որտեղ թաղված են նրա ծնողները, հաղորդում է «itar-tass»-ը:
    Դիտվել է 1044 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137