Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ստալինի կերպարը մարմնավորող պահանջարկված դերասանը

11.18.2016

Կյանքի 71-րդ տարում մահացել է, Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնում աշխատող, կինոյում Ստալինի կոլորիտային կերպարը բազմակի անգամ մարմնավորած դերասան Անատոլի Ձիվաևը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով օրվա ռուսական լրատվամիջոցներին:

Միայն վերջին 5 տարվա ընթացքում Ձիվաևը բոլոր ազգերի առաջնորդ Իոսիֆ Վիսարյոնովիչին մարմնավորել է 9 տարբեր ֆիլմերում: Այդ կարպարը խաղալու համար նա հրավերների պակաս երբևէ չի ունեցել: Ստալինին մարմնավորելու վերջին հրավերը դերասանն ստացել է Դոնի Ռոստովի Գորկու անվան դրամայի թատրոնից, որտեղ պիտի հանդես գար 2017 թ.-ին պլանավորված նոր ներկայացման մեջ:

Անատոլի Ձիվաևը ծնունդով Վլադիկավկազից է, ազգությամբ օս: Ավարտել է Ռուսական թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժինները:

    Դիտվել է 770 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146