Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրին է վերագրվել ևս երկու պիես

10.15.2013

Օքսֆորդի համալսարանի Անգլիական գրականության պրոֆեսոր Ջոնաթան Բեյթը ընդարձակել է այն պիեսների ցանկը, որոնք վերագրվում են Շեքսպիրի գրչին, փոխանցում է «teatral-online.ru»-ն «Lenta.ru»-ի տարածած տեղեկատվությունը:

Լեզվաբանական վերլուծության միջոցով գիտնականը եկել է այն եզրակացության, որ դասական գրողը առնչվում է նաև 16-րդ դարի վերջի ևս երկու անանուն ձեռագրերի` Եղիսաբեթի ժամանակաշրջանում անհավանականորեն մեծ ժողովրդայնություն վայելող և մյուս պիեսներից շատ անգամ ավելի վերահրատարակված (17 անգամ) «Մուսեդոր» և «Ֆավերշեմցի Արդենը» դրամատիկական աշխատանքները:

Այդ գործերում հայտնաբերվել են Շեքսպիրին բնորոշ բառակապակցություններ: Օրինակ, «worthless trunk» («Հենրի 5-րդ», «անուժ մարմին»):

Երկու պիեսներն էլ կընդգրկվեն «William Shakespeare and Others: Collaborative Plays» (Վիլյամ Շեքսպիր և ուրիշներ. համահեղինակությամբ գրված պիեսներ)ժողովածուում, որոնք հոկտեմբերի 28-ին լույս կտեսնեն Մեծ Բրիտանիայում:

Նշենք, որ դեռևս 2013թ.-ի օգոստոսին Շեքսպիրին էին վերագրվում նաև Թոմաս Քիդի «Իսպանական ողբերգության» «Լրացումները»: Բեյթի կարծիքով, ամենաքիչը Շեքսպիրին է պատկանում պիեսի մի դրվագ`սիրահարների հանդիպմանը նվիրված կենտրոնական տեսարանը: Եվ այն տեքստերը, որոնց հեղինակի անձը կասկած չի հարուցում և այն, որոնք թեկուզ մեկ անգամ վերագրվել են անգլիացի դրամատուրգին, կմտնեն «Royal Shakespeare Company» թատերական ընկերության Շեքսպիրի մասին գրքի մեջ:
    Դիտվել է 1010 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132