Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժամանակին ձախողված պիեսի տեքստը այսօր համարվում է հանճարեղ

01.17.2017

Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը նախապատրաստում է խորհրդային դասական պիեսներից պատրաստված բեմադրությունների շարք՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ռոշչինի բեմադրությամբ այդ շարքը կմեկնարկի Վլադիմիր Մայակովսկու «Բաղնիք» պիեսի ներկայացման պրեմիերայով, որը հեղինակը բնորոշել է, որպես « Կրկեսով և հրավառությամբ 6 գործողությամբ դրամա»:

Ներկայացումը սկսվում է ներածությամբ, որի ժամանակ ռուսաստանցի մեծ բանաստեղծ Մայակովսկին Մշակույթի նախարարության ներկայացուցչին է ներկայացնում ավանգարդային բեմադրությունը: Ներկայացումն ընդունող պաշտոնյաները պահանջում են այնտեղ կատարել ուղղումներ:

Մայակովսկու այս պիեսը 1930-ականներին բեմադրելիս հենց այդպես էլ եղել է:

«Մինչև հիմա սա կարծես հալածում էր ինձ: Պիեսը գրեթե գործնականում բոլոր բեմադրություններում ձախողված է եղել: Սա շատ տարօրինակ է, քանի որ տեքստը հանճարեղ է: Թեև կարող է հենց այդ էլ դրա պատճառն է: Որովհետև դրամատուրգիայում այդպես է՝ որքան լավն է տեքստը, այնքան դժվար է դառնում բեմադրելը»,- բացատրել է Նիկոլայ Ռոշչինը:

Տեքստի իրականացմանը օգնել է նաև սցենոգրաֆիան: Ամեն մանրից, ռեալիստականից Ռոշչինը որոշել է հրաժարվել, իսկ ամենից գլխավորի մասին խոսել կոշտ, տեսանելի և ավյունով՝ Մայակովսկու ոճով, իսկ երաժշտկան ձևավորումն անհատականացվել է:

Անցյալ դարի 30-ականների ՆԷՊ-ի (Նոր տնտեսական քաղաքականության) մթնոլորտը ներկայացման մեջ վերականգնվել է ժամանակի նորաձևության հանդեսներից օգտվելով: Բեմադրության մեջ կիրառվում են նաև ժամանակակից երգիծանքի էֆեկտներ:

Ռեժիսորը նշում է, որ Մայակովսկին իր պիեսները գրել է հենց այն մոտեցմամբ, որ ապագայում հնարավոր լինի դրանցում արտացոլել համապատասխան ժամանակին բնորոշ տարրերը:

Ավելացնենք, որ 1930 թ.-ին ռուսաստանցի բանաստեղծի «Բաղնիք» պիեսի պրեմիերան տապալվեց: Իսկ այսօր Ալեքսանդրինյան թատրոնում վստահ են, որ այն հանդիսատեսի մոտ կունենա հաջողություն:
    Դիտվել է 660 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124