Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սառը պատերազմի ժամանակների սեռական- լրտեսական գործը վերածվել է մյուզիքլի

10.16.2013


Դեկտեմբերին Լոնդոնում կբեմադրվի սառը պատերազմի ժամանակների աղմուկ հանած և Մեծ Բրիտանիայի բարձր հասարակությանը խայտառակած լրտեսական «Փրոֆյումոյի գործի» մոտիներով գրված Էնդրյու Լլոյդ Ուեբբերի «Սթիվեն Ուորդ» նոր մյուզքլը: Դա մի սկանդալային պատմության է, որի հետևանքով բացահայտվեց բրիտանական վերնախավի դեկադենտական կյանքի ոճը, «newsru.com»-ի փոխանցմամբ հաղորդում է «NEWSru Israel»-ը` հղում անելով կոմպոզիտորի պաշտոնական կայքին:

Պատմությունը, որի շուրջ կառուցվել է մյուզիքլը, տեղի է ունեցել 1963թ.-ին, երբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Փրոֆյումոն մեղադրվեց սովետական դեսպանության ծովային կցորդի լավ ծանոթ, ֆոտոմոդել Քրիստին Քիլերի հետ ինտիմ կաապեր ունենալու մեջ: Այս բացահայտման հետևանքով նախարարը հրաժարական տվեց:

Մյուզիքլի գլխավոր հերոսը բժիշկ Սթիվեն Ուորդն է, ով հայտնի է այն բանով, որ նրա հիվանդների թվում էին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք էին Գանդին և Ուինսթոն Չերչիլը: Նա ազատ ժամերին նկարում էր թագավորական ընտանիքի անդամների դիմանկարները, իսկ գիշերներն արիստոկրատների հետ զվարճանում էր վարիետեյի աղջիկների հետ:

Ուորդը սկզբում ֆոտոմոդել Քրիստին Քիլերին ծանոթացրեց պաշտպանության նախարարի հետ, իսկ հետո նրան տարավ սովետական դեսպանության ռազմածովային կցորդ Եվգենի Իվանովի մոտ, ում բրիտանական հակահետախուզությունը կասկածում էր հատուկ ծառայությունների աշխատակից լինելու մեջ:

Չնայած լրտեսության որևէ փաստ չհայտնաբերվեց, Փրոֆյումոն, այնուամենայնիվ, ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ բժիշկ Ուորդը կավատություն անելու մեղադրանքով հայտնվեց դատարանի առջև: Դատարանն, ի վերջո, նրան մեղավոր ճանաչեց, և բժիշկը ինքնասպան եղավ:

Ուեբբերը խոստովանել է, որ բրիտանական միջավայրը Ուորդին օգտագործել է որպես քավության նոխազ և ստիպել նրան վճարել սեփական անբարոյական վարքի համար: Մյուզիքլի հեղինակը նշում է, որ հենց դա էլ հանդիսանում է իր ստեղծագործության գլխավոր թեման:

Մյուզիքլի ստեղծմանը օժանդակություն են ցուցաբերել «Փրոֆյումոյի գործի» մասնակից, Ուորդի նախկին սիրուհին` Մէնդի Ռայս-Դևիսը և Քրիստին Քիլերի ընկերուհին: Ինքը` Քրիստին Քիլերը հրաժարվել է մյուզիքլի ստեղծագործական թիմի հետ համագործակցել:

Հիշեցնենք, որ Էնդրյու Լլոյդ Ուեբբերը հանդիսանում է այնպիսի հայտնի մյուզիքլների հեղինակը, ինչպիսիք են «Հիսուս Քրիստոս- գերաստղ»-ը, «Օպերայի ուրվականը», «Կատուները»:
    Դիտվել է 1043 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243