Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համագործակցության նոր ծրագիր՝ ԱՊՀ-ի ռուսական թատրոնները զարգացնելու նպատակով

02.16.2017


Ռուսաստանի թատերական գործիչների միությունը որոշել է օժանդակել Անկախ երկրների համագործակցության անդամ երկրներում, Բալթյան հանրապետություններում և Վրաստանում գործող ռուսական թատրոնների զարգացմանը:

«Ծրագիրը ենթադրում է վարպետաց դասերի անցկացում, թրեյնինգներ Ռուսաստանի դաշնության բուհերի առաջատար մանկավարժների ներգրավմամբ՝ արտասահմանում գործող ռուսական թատրոնների բազայի հիման վրա» ,- այդ մասին ՌԴ թատերական գործիչների միության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Հայտարարված ծրագրի շրջանակներում ռեժիսորները կժամանեն այս կամ այն թատրոն և կանցկացնեն ստեղծագործական լաբորատորիաներ՝ կարճ ժամկետներում բեմադրել ներկայացումներ»,- մեկնաբանել է ծրագրի անցկացման ձևաչափը Ռուսաստանի թատերական գործիչների միության փոխնախագահ Դմիտրի Մոզգովոյը:

Նրա ասելով այդպիսի ներկայացումների թեման, ձևաչափը քննարկվում է նախօրոք: Դա կարող է լինել ինչպես դասական գործ, այնպես էլ նոր դրամա:

Այս աշխատանքի արդյունքներով էլ կորոշվի թի ինչպիսի որակական ներուժ կարող է ունենալ առաջ քաշվող համագործակցության նոր ծրագիրը:

Նշենք, որ այս ձևաչափով համագործակցության համար ռուսական կողմը դիմումների ընդունման համար ժամկետ է սահմանել մինչ մարտի 1-ը:
    Դիտվել է 761 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132