Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոլոնեզ կպարեն 144 զույգեր

02.23.2017

Ավստրիայի մայրաքաղաքում նախապատրաստվում են Վիենայի նշանավոր օպերային պարահանդեսին: Այն կկայանա Պետական օպերայի շենքում և համարվում է ոչ միայն Ավստրիայի գլխավոր պարային տոնակատարությունը: Ամեն տարի այս միջոցառմանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից ժամանում են 5000-ից ավելի հանդիսատեսներ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Վիենայի օպերայի հանդիսասրահը մեկ գիշերով վերածվում է վարդերից ու շուշաններից կազմված կոմպոզիցիաներով զարդարված հսկայական պարահրապարակի: Ավանդության համաձայն պարահանդեսը բացվում է պոլոնեզով, որին մասնակցում են դեբյուտանտները: Հայտերը նրանք ուղարկում տոներից դեռ շատ առաջ՝ դրանց հետ ներկայացնելով նաև հայտատուի կենսագրությունը և լուսանկարը: Բացման արարողությանը կարելի է մասնակցել միայն մեկ անգամ: Այս տարի պարահանդեսի ավանդական պոլոնեզը կպարեն 144 զույգեր:

Ասենք, որ Վիենայի օպերային պարահանդեսը կղեկավարի հանդիսության պատմության մեջ ամենաերիտասարդ կազմակերպիչը՝ 35 ամյա Մարիա Գրոսբաուերը: Պարահանդեսը կընթանա «Օպերան ամենուր» նշանաբանով: Բոլոր դահլիճները կզարդարվեն հայտնի օպերաններից տեսարաններ պատկերող նկարներով: Իսկ մուտքի աստիճանները կձևավորվեն կախարդական անտառի տեսքով:

Շենքի Մարմարե սրահը հանդիսատեսների առջև կբացվի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով:
    Դիտվել է 750 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411