Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիենայի օպերան իր ներկայացումները կցուցադրի նաև համացանցով

10.17.2013

Օգտատերերը կարող են գնել «էլեկտրոնային տոմս» և համացանցոմ «Full HD» ձևաչափով դիտել իրենց ընտրած ներկայացումները: Միաժամանակ սեփական պլանշետով կամ հեռախոսով հնարավոր կլինի ստանալ նաև սուբտիտրերը: Առայժմ դրանք կարելի է կարդալ անգլերեն, գերմաներեն և կորեերեն լեզուներով: 2014թ.-ից շրջանառության կմտցվի նաև ռուսերեն լեզվով սուբտիտրերը:

Արխիվային ձայնագրություններից օպերա ունկնդրելու և դիտելու համար կպահանջվի վճարել 5 եվրո: Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի թագուհին» օպերան հոկտեմբերի 27-ին մատչելի կլինի ողջ աշխարհի համար, պարզապես պետք է գնել 14 եվրո արժողությամբ «էլեկտրոնային տոմս»:

Հետաքրքիր է, որ դիտման ժամանակ հանդիսատեսը կարող է փոխել ներկայացոււմը դիտելու իր դիտանկյունը և այն նայել ըստ ռեժիսորի ցուցադրման տարբերակի կամ` ընդհանուր պլանով: Նկարահանումները պետք է կատարվեն «Ultra HDTV» ձևաչափով:

Տեխնոլոգիաները պետք է կատարելագործվեն և տեսաշարի որակը ժամանակի ընթացքում ավելի կբարձրանա: Ինչպես ցույց է տալի փորձը հեռահաղորդումների ժամանակ հանդիսատեսների թիվը միայն բարձրանում է: Ի հայտ են գալիս ներկայացումը «կենդանի» դիտելու բազմաթիվ ցանկություն ունեցողներ: Հավանաբար մշակութային տուրիզմը շատ կտրուկ թափ կառնի ու կզարգանա, շնորհիվ նոր տեխնոլոգիաների զարգացման, հաղորդում է «teatral-online.ru» կայքը:
    Դիտվել է 954 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140