Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչնչով չպարտադրված վարվելակերպի կանոնները

04.25.2017

Մոսկվայի «Ազգությունների թատրոնը» շուտով հանդիսատեսին կներկայացնի բրիտանական քաղաքական համակրգի անսասանությունը խորհրդանշող յուրահատուկ ներկայացում՝ Փիթեր Մորգանի «Աուդիենցիա» պիեսի բեմադրությունը` ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի ընթերցմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Յուրաքանչյուր երեքշաբթի, երեկոյան ժամը 6-ին, Մեծ Բրիտանիայի թագուհին աուդիենցիա (տեսակցություն) է անցկացնում երկրի վարչապետի հետ: Ոչ մեկը և ոչինչ չի պարտավորեցնում նրանց մասնակցելու այդ արարողությանը, սակայն, լավ վարվելակերպի կանոնների համաձայն վարչապետը պարտավոր է իր ինքնակալին տեղեկացնել երկրում և աշխարհում տեղի ունեցող անցուդարձին:

Ավելի քան վեց և կես տասնամյակների ընթացքում երկրի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնողները, սկսած սըր Ուինսթոն Չերչիլից մինչև Մարգրեթ Թեթչեր և Թերեզա Մեյ, փոխարինում են մեկը մյուսին, անճանաչելիորեն փոխվում է նաև աշխարհը, սակայն անփոփոխ է մնում միայն վարչապետի զեկույցը: Ով էլ լինի երկրի կառավարության ղեկավարը՝ նրան ընդունում է միևնույն խորհրդանիշը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:

Ավելացնենք, որ թագուհու դերը կատարում է Իննա Չուրիկովան:

«Ազգությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովն ասել է, որ վաղուց երազում էր արտիստուհուն տեսնել իր թատրոնի բեմում: Նա նաև նշել է, որ «Աուդիենցիա» պիսը թույլատրում է «տեսնել մեծն Իննա Միխայլովնային իր տաղանդի ողջ գեղեցկությամբ», քանի որ դերի մեջ կա «և հումոր, և հոգեբանական խորք, և կնոջ ճակատագիր, և , անշուշտ, արագ կերպարանափոխումների հնարավորություն»:
    Դիտվել է 773 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130