Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները բեմադրում են ներկայացումը և... դնում անկյունում

05.17.2017

«Թատրոնները տարվա կտրվածքով շատ հստակ պետք է ներկայացնեն որ օրը ինչ նոր ներկայացում են ունենալու: Ժամանակացույցը թող իրենք սահմանեն, բայց հստակ հետևելու ենք իրենց իսկ նշած ժամկետների պահպանմանը:»,- հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ավելացրել, որ «Ամեն ինչ պետք է ընթանա ըստ ծրագրի և ժամանակացույցի: Նոր ներկայացման արդյունավետ փիարի համար...»:

Նա նաև կարևորել է թատրոնների գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվական աշխատանքների կանոնակարգումը, նշելով, որ պետք է թատերախմբերը նախատեսեն նաև, «թե յուրաքանչյուր պրեմիերայից առաջ իրազեկման ինչ քայլեր են նախատեսված»՝ ընդհուպ մամուլի ասուլիսները, հարցազրույցները և այլն:

Համաձայն նախարարության պաշտոնական կայքի, Ամիրյանը նաև շոշափել է այն հարցը, որ «նոր ներկայացումների համար թատրոնները հատկացումներ են ուզում պետբյուջեից» սակայն չեն ցանկանում իրենց աշխատած եկամուտներից ներդրումներ կատարել նոր ներկայացումների բեմադրությունների համար:

Ըստ նախարարի, նախանշված ծրագրերի իրականացման աշխատանքները պատկերացնելու համար կոնկրետ ժամանակահատվածում պետք է անցկացվի մոնիթորինգ և «համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն այն ՊՈԱԿ-ներում, որտեղ ծրագրերը չեն կատարվում»:

ՀՀ մշակույթի նախարարը ընդգծել է, որ պետությունն աշխատավարձ է տալիս, հոսանքի գումար է վճարում, ամեն ինչ հոգում է, այդ ամենին զուգահեռ նաև ներկայացման գումարն է տալիս, սակայն թատրոնները բեմադրություններն իրականացնելուց հետո դրանք « դնում են անկյունում»:

«Ոչ ոք չի իմանում դրա մասին, կորչում, գնում է: Չի՛ լինելու այդպես…» ասել է Արմեն Ամիրյանը:
    Դիտվել է 701 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138