Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Միրոնով.«Եթե դուք իմ մեջ տեսել եք սագի, ապա այն այսօր ես կփորձեմ խաղալ»

05.25.2017

Մոսկվայի «Ազգությունների թատրոնը» բարեգործական նախագիծ է իրականացնում երեխաներին օգնող «Գալչոնոկ» («Թռչնակ») հիմնադրամի համար միջոցներ հայթայթելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

«Մենք ցանականում ենք լինել միաժամանակ և մարդ, և թռչուն և, միաժամանակ, մեր թռչնակին թռչել սովորեցնել»,- ասել է այդ բարեգործական հիմնադրամի հոգաբարձու, դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:

Բարեգործական արթ-նախագիծ - ներկայացման գեղարվեստական մտահղացմամբ յուրաքանյուր կերպար ներկայացնում է բարձր և ազատ թռիչքի մի թռչունի: Նրանք իրենց թևերի տակ են առնում փոքրիկ և անպաշտպան թռչնակներին:

Այսպիսի սյուժե է ընտրվել այն հատուկ նպատակով, որպեսզի ներկայացվեն հատուկ երեխաները: «Մարդիկ և թռչունները» ներկայացման մասն են կազմում երգերը, պարերը, բանաստեղծությունները, խաղերը՝ պատանի հանդիսատեսների հետ: Կա նաև անիմացիոն հատված: Եվ այս ամենը երեխաներին ուղեկցում է դեպի հեքիաթի երջանիկ ավարտ:

Դերերում հանդես են գալիս այնպիսի նշանավոր վարպետներ ինչպիսիք են Եվգենի Միրոնովը (Սագ), Յուլիա Պերեսիլդը (Աղավնի), Մարինա Ալեքսանդրովան (Սիրամարգ) և ուրիշներ:

«Տեսեք, թե որքան վաստակավոր, ժողովրդական արտիստներ են այսօր զբաղված ներկայացման մեջ՝ չնայած իրենց զբաղվածությանը: Այն բանից հետո, երբ ես խաղացի «Համլետ» պիեսի բոլոր դերերը, ընկա մտածմունքի մեջ, իսկ ինչն է, որ դեռ չեմ խաղացել: Եվ, եթե դուք իմ մեջ տեսել եք սագի, ապա այն այսօր ես կփորձեմ խաղալ: Հուզվում եմ, ոչ պակաս, քան «Համլետից» առաջ», - ասել է «Ազգությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:

    Դիտվել է 842 անգամ