Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրի բազմաթիվ թատրոններ իրենց համերաշխություն են հայտնում «Գոգոլ-կենտրոնին»

06.30.2017

Հունիսի 28-ին Ռուսաստանում տեղի է ունեցել «Թատրոնների և մարդկանց համերաշխության» ակցիա, որին մասնակցել են մի քանի տասնյակ թատերական կոլեկտիվներ, որոնց թվում Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը, Փոքր դրամատիկական թատրոն-Եվրոպայի թատրոնը, Մոսկվայի «Լենսովետի», «Վախթանգովի» անվան թատրոնները և բազմաթիվ այլ առաջատար կոլեկտիվներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ օրը բոլոր թատրոններում, ներկայացումներից առաջ արտիստները և ռեժիսորները դիմել են հանդիսատեսներին «Գոգոլ-կենտրոի» «7-րդ ստուդիայի» ձերբակալված նախկին ղեկավար Ալեքսեյ Մալոբրոդսկուն և նույն գործով տարբեր մեղադրանքներով անցնող այլ աշխատակիցներին իրենց օժանդակությունը արտահայտող խոսքերով:

Այդ նույն օրը «Գոգոլ-կենտրոնի» ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը իրենց մոտ ներկայացման ավարտից հետո հանդիսատեսներին ու ակցիայի մասնակիցներին է դիմել երախտագիտության խոսքով:

Նա մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, մեր սիրելի հանդիսատես, գործնակնում բոլորը գիտեն, որ այսօր տեղի է ունենում մեր թատրոնին, «7-րդ ստուդիային», դժվար կացության մեջ հայտնված մեր ընկերներին օժանդակության ակցիա: Այս ակցիան անցկացնում են երկրի շատ թատրոններ: Դա անհավանական հուզիչ է, որովհետև մեր գործընկերները, որոնցից շատերին, նույնիսկ, մենք չգիտենք, միավորվել են այս օժանդակությունը ցուցաբերելու համար: Դա մեզ շատ է ջերմացնում: Դա մեծ ուժ է տալիս»:

Ասենք, որ այս օրերին «Գոգոլ-կենտրոի» բոլոր ներկայացումները ընթանում են անշլագի պայմաններում:

«Գոգոլ-կենտրոի» «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկուն դատարանի որոշմամբ ձերբակալել են հունիսի 19-ին: Քննությունը նրան և թատրոնի վարչական մասի էլի մի շարք աշխատակիցների մեղադրում է պետբյուջեի միջոցները յուրացնելու մեջ:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 794 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821