Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մետրոպոլիտեն օպերան» 130 տարեկան է

10.23.2013


Աշխարհի ամենահայտնի օպերային հարթակներից մեկը` «Մետրոպոլիտեն օպերան», նշում է իր 130-ամյակը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Թատրոնը բացվել է Նյու-Յորքում` 1883թ.-ի հոկտեմբերի 22-ին: Առաջին ներկայացումը եղել է Շարլ Գունոյի «Ֆաուստը»:

Կրճատ «Մեթ» անվանակոչված հռչակավոր թատրոնի հիմնական դահլիճը նախատեսված է 3 հազար 800 հանդիսատեսի համար:

Թատրոնը հաստիքով մենակատար երգիչներ չունի: Այդ որակավորման երգիչները հրավիրվում են թատերաշրջանով կամ կոնկրետ ներկայացումների մասնակցելու համար:

Հոկտեմբերի 22-ին, թատրոնի համար հոբելյանական օրը, «Մետրոպոլիտենը» ներկայացրել է Դմիտրի Շոստակովիչի «Քիթ» օպերան` Ուիլյամ Քենթրիջի բեմադրությամբ:
Քննադատները «Մեթ»-ի նոր թատերաշրջանը անվանել են ռուսական:

Վերջերս այստեղ մեծ հաջողությամբ է կայացել է «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան, որտեղ Տատյանայի դերում հանդես է եկել Աննա Նետրեբկոն, իսկ նվագախումբը ղեկավարել է Վալերի Գերգիևը:

Ըստ կայքի հաղորդման շուտով բեմ կբարձրացվի ևս մեկ ռուսական դասական արվեստի գործ` Բորոդինի «Իշխան Իգոր» օպերան` Դմիտրի Չերնյակովի բեմադրությամբ
    Դիտվել է 1027 անգամ