Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը վնասներ է կրել հեղեղումների պատճառով

07.31.2017


Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումները զգալի վնաս են պատճառել Ռուսաստանի Վելիկի Նովգորոդ քաղաքի երեխաների և երիտասարդության համար գործող «Մալի» թատրոնի շենքին: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Թատրոնի նկուղային սենյակներում, որտեղ պահվում են նաև ընթացիկ ներկայացումների դեկորացիաները, ռեկվիզիտը, երաժշտական գործիքներ, կուտակված ջրի մակարդակը հասել է 1,5 մետրի:

Հեղեղման հետևանքների վերացմանը թատրոնի կոլեկտիվի անդամները նույնպես ակտիվորեն մասնակցում են և անցած ամբողջ գիշերվա ընթացքում պետական համապատասխան ծառայությունների հետ նկուղային սենյակներից դուրս են մղել մեծ քանակության ջուր:

Հեղեղը զգալի վնասներ է պատճառել նաև քաղաքի այլ հատվածներում:
    Դիտվել է 749 անգամ