Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի համար փնտրում են գործելու նոր տարածքներ

08.09.2017


Սանկտ-Պետերբուրգում արդեն երրորդ տարին է, որ «Մատչելիության կետ» անունով թատերական փառատոնը, միաժամանակ փակում է հին և բացում է նոր թատերաշրջանը: Այն այս տարի մեկնարկել է հուլիսի վերջերին և եզրափակվել օգոստոսի սկզբներին : Այս երկու ամիսների միջև անցումային իրավիճակն արտացոլվում է ոչ միայն ժամանակի, այլև տարածության մեջ:

«Մատչելիության կետ» փառատոնը ներկայացնում է այնպիսի նախագծեր և ձևաչափեր, որոնք թատրոնի համար փնտրում են գործելու նոր տարածքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Այս տարի փառատոնի սահմանները զգալիորեն ընդարձակվել էին: Միջոցառման տնօրեն Ֆիլիպ Վուլախը կարողացել էր այն ոչ միայն դարձնել միջազգայինի, այլև առաջարկել էր սեփական արտադրանքը:

Տարբեր երկրներից ու Ռուսաստանի քաղաքներից Սանկտ-Պետերբուրգ ժամանած խմբերը հայտնվում էին ամենատարբեր տեղերում՝ թանգարանում, Կոմպոզիտորների տանը, մշակույթի աշխատողների տանը, պետերբուրգյան բնակարաններում նաև՝ այնպիսի մի ակադեմիական բեմահարթակում, ինչպիսին է Ալեքսանդրինյան թատրոնի Փոքր բեմը: Նրանք ամենուր արարում էին ամենաանսովոր բաները՝ ողջ քաղաքը վերածելով մի մեծ թատերական տարածության:

Փառատոնի շրջանակներում ընդգրկվել էին երեք ծրագիր:

Առաջինը կրում էր «Հնարավորի զգացողությունը: Նվիրվում է հեղափոխության 100 ամյակին» վերնագիրը: Այն ստեղծվել է Գյոթեի ինստիտուտի համագործակցությամբ: Այս ծրագրի մասնակիցները տարբեր անկյուններից դիտարկել են հեղափոխության թեման: Նրանք պատմական իրադարձությունները վերականգնում էին ականատեսների վկայություններով, վերլուծում հեղափոխության կերպարը համաշխարհային մշակույթի մեջ, մտորում այդ ժամանակների արվեստագետների ճակատագրի մասին, համեմատում 20 և 21-րդ դարերի հասարակական երևույթները, նաև՝ հարց բարձրացնում, թե արդյո՞ք կարող է թատրոնը հեղափոխել մարդկանց գիտակցությունը:

Երկրորդ ծրագիրը հյուրախաղային էր: Այս ձևաչափին մասնակցում էին «Rimini Protokoll» լեգենդար խումբը, ֆինլանդական մեկ արթ-խումբ և Խաբարովսկի Պատանի հանդիսատեսի թատրոնը: Այս ծրագրի թեմատիկան ամփոփվել էր «մարդը և սոցիումը» հիմնախնդրի տարածքում:

Երրորդ ծրագիրը վերնագրված էր «Ուտոպիա» խոսուն բառով: Այստեղ թեման ներկայացվում էր «Մատչելիության կետ» փառատոնի ռեզիդենտ-ռեժիսորների բեմադրություններով:

Ավելացնենք, որ փառատոնի հանդիսատեսը ներկայացումների պասիվ դիտողի կարգավիճակում չէր հանդես գալիս: Այստեղ բազմաթիվ ներկայացումներ ենթադրում էին նրանց ընդարձակ մասնակցությունը ներկայացումներին: Օրինակ նրանք նույնպես կարող էին քայլել բեմադրության մեջ պատկերվող պատմական վայրով, կամ խաղալ ինչ-որ մի անսովոր սեղանի խաղ և, նույնիսկ փորձել ընդունել վայրի գայլի կերպար և այլն:
    Դիտվել է 724 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171