Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Մոգուչի. «Պետության ծաղկումը ուղղակի կախված է արվեստի ազատ զարգացումից»

09.08.2017

Օրերս ռուսական «Նովայա Գազետա» պարբերականին տված հարցազրույցում, որը նվիրված է այս օրերին պետական ֆինանսական միջոցները անօրինական յուրացնելու մեղադրանքով տնային կալանքում գտնվող «Գոգոլ կենտրոնի» տնօրեն Կիրիլ Սերեբրեննիկովի աղմկահարույց գործին, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Մոգուչին մասնավորապես ասել է.

- Ես կարծում եմ, վաղուց եկել է ժամանակը նշելու Արվեստ կոչված երկրի սահմանները: Հստակեցնել օրենքները, որոնց հիման վրա այդ երկիրը գոյատևում է, որոշել յուրահատկությունը, անկրկնելիությունը:

Արվեստը միշտ ճանապարհորդություն է դեպի անհայտություն: Եվ, ի տարբերություն մշակույթի, զբաղվում է իմաստների արտադրությամբ և ոչ թե դրանց կրկնօրինակմամբ: Արվեստն իր տեսակի մեջ «սիլիկոնային հովիտ» է, «ազատ տնտեսական գոտի»: Բայց արի ու տես, այսպիսի «սիլիկոնային հովիտը» կարելի է սահմանափակել ոչ թե աշխարհագրական, այլ «Ներքին Մոնղոլիայի» սկզբունքով, ինչպես ասել է Յոզեֆ Բոյսը, որտեղ նապաստակները վազում են առանց սահմանների....

Ես վստահ եմ, որ պետության ծաղկումը ուղղակի կախված է արվեստի ազատ զարգացումից: Իդեալական աշխարհում արվեստագետը կարող է արտադրել իր ապրանքը, դա այսպես անվանենք հարմարության համար, միայն բացարձակ ազատ լինելով: Ազատ ցանկացած կաղապարներից և սահմանափակումներից: Դրա համար անհրաժեշտ է այլ կարգավորում և հսկողության համակարգի փոփոխություն ֆինանսական ծախսերի նկատմամբ:

Հարցերը կանհետանան իրենք իրենց:
    Դիտվել է 771 անգամ