Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրեմիերային ռեժիսորի ներկա լինելու հնարավորությունն իրական չէ

09.22.2017

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հայտարարել է, որ Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրությամբ «Նուրեև» բալետի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 9-ին և 10-ին: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կիրիլ Սերեբրեննիկովը, որը գտնվում է տնային կալանքի մեջ, տվել է իր համաձայնությունը:

Ինչպես նշել է քննիչների թույլտվությամբ ռեժիսորին հանդիպած Ուրինը «Կիրիլ Սեմյոնովիչը հասկանում է, որ ընթանում է քննություն, ինքը գտնվում է տնային կալանքի մեջ և այն ժամկետներում, որոնք մենք քննարկեցինք «Նուրեև» բալետի դեկտեմբերին կայանալիք թողարկման մասին, ամենայն հավանականությամբ նրա ներկայությունը իրական չէ»:

Ասենք, որ կիսատ մնացած բեմադրությունը ավարտուն տեսքի է բերելու խորեոգրաֆ Յուրի Պոսոխովը, որը Մոսկվա է ժամանելու նոյեմբերին: Ըստ Ուրինի, եթե Պոսոխովը կզգա ռեժիսորի խորհրդի կարիքը, ապա թատրոնի ղեկավարությունը կրկին կդիմի քննիչներին երկու արվեստագետների աշխատանքային հանդիպումը թույլատրելու խնդրանքով:

«Նուրեև» բալետի բեմադրության վրա Կիրիլ Սերեբրեննիկովի և Յուրի Պոսոխովի հետ աշխատել է նաև կոմպոզիտոր Իլյա Դեմցկին: Այս ներկայացման պրեմիերան նախատեսված էր հուլիսի 11-ին, սակայն թատրոնի ղեկավարության որոշմամբ այդ ժամկետը հետաձգվեց:

Օգոստոսին բալետի ռեժիսորը ձերբակալվեց խարդախության մեջ մեղադրվելու հիմքով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:




Այս թեմայով այլ հղումներ-1


    Դիտվել է 670 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137