Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողջ երկիրը ոչնչացնելու լավ մշակված մեթոդ

09.28.2017

«Ես անվերջ ասում եմ, որ չի կարելի մշակույթի հետ հաղորդակցվելու պահանջմունքը, ինչպես և կրթություն ստանալու, գիտական աշխատանք կատարելու պահանջմունքներն, անվանել սպասարկում»:

Այսպիսի մոտեցում է ակնկալում պետությունից և հասարակությունից մշակութային ոլորտի նկատմամբ Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը:

Ըստ նրա նման մոտեցումը ֆինանսատնտեսական ոլորտի և մշակույթի միջև գոյություն ունեցող անհաշտ տարաձայնության գլխավոր կետն է: Կալյագինը պնդում է, որ մշակույթը սպասարկման ոլորտ չէ: Ավելին, մշակույթը «սոցիալական ոլորտի» մաս չէ:

Մշակույթի նկատմամբ մոտեցման այս կարծրատիպը հայտնի թատերական գործիչը համարում է ոչ միայն մշակույթը, այլև կրթությունը, բժշկությունը, ուրեմն նաև ողջ երկիրը ոչնչացնելու լավ մշակված մեթոդ, որը կարող էին հորինել միայն երկրի արտաքին թշնամիները և, որը, սակայն, իրականում, հորինել են «մեր հայրենակիցները»:

Այս միտքը Ալեքսանդր Կալյագինը բարձրաձայնել է այս օրերին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ընթացող Ռուսաստանի թատերական գործիչների միության «Ուրալյան ֆորում» հավաքի բացման խոսքում:

Ֆորումը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կավարտվի վաղը՝ ամսի 29-ին: Միջոցառմանը մասնակցում են այդ երկրի թատրոնների ղեկավարները և այն համարվում է Ռուսաստանում նոր թատերաշրջանի բացման նախօրեի գլխավոր իրադարձությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին
    Դիտվել է 714 անգամ