Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցիսկարիձեն նշանակվել է ակադեմիայի ռեկտոր

10.29.2013

Մոսկվայի մեծ թատրոնի նախկին մենապարող Նիկոլայ Ցիսկարիձեն նշանակվել է Պետերբուրգի Վագանկովայի անվան Ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր, այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով ՌԴ Մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևին: Իվլիևը նաև հաղորդել է, որ ակադեմիայի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Մարինյան թատրոնի պրիմա-պարուհի Ուլյանա Լոպատկինան:

Վագանկովայի անվան Ռուսական բալետի ակադեմիան Ռուսաստանի բալետի հնագույն դպրոցներից մեկն է և այս տարի նշում է իր 275-ամյակը: Այն վերջին շրջանում քննադատության էր արժանացել Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի կողմից:

Մասնավորապես «Известия» թերթը հաղորդել էր երկրի նախագահի վարչակազմում կայացած մի նիստի մասին, որտեղ Գերգիևը իր դժգոհությունն էր հայտնել ակադեմիայի շրջանավարտների պատրաստվածության որակի մասին:

Միաժամանակ նա մշակել էր ՌԴ նախագահին առընթեր ակադեմիական թատրոնի և պարարվեստի ազգային կենտրոն ստեղծելու նախագիծ, որի մեջ Մարինյան թատրոնի հետ միասին պիտի ընդգրկվեր նաև Ռուսական բալետի ակադեմիան, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան և Ռուսաստանի մշակույթի պատմության ինստիտուտը: Սակայն նման միացմանը դեմ էին ռուսաստանցի շատ մշակութային գործիչներ:

Նիկոլայ Ցիսկարիձեն իր նշանակման մասին խոսելիս նշել էր նաև Ռուսական բալետի ակադեմիայի անկախությունը պահպանելու մասին, որը առաջարկվող պաշտոնը ստանձնելու նրա հիմնական պայմաններից մեկն էր եղել: Նա նաև նշել է, որ ակադեմիայի հետ իրեն շատ թանկագին արժեքներ են կապում և որ այստեղ սովորել են նաև իր ուսուցիչները: Նա հույս է հայտնել, որ նախկին տնօրեն Վերա Դորոֆեևան շատ հարցերում իրեն կօժանդակի և կօգնի:

    Դիտվել է 940 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613