Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերետը երկու օր շարունակ կնշի իր 90-ամյակը

11.24.2017


Նոյեմբերի 24-ին և 25-ին, երկու օր շարունակ, «Մոսկվայի օպերետ» թատրոնը կնշի իր 90-ամյակը:

Հոբելյանական երեկոյին, որը նվիրված է թատրոնի պատմությանը, կմասնակցի ողջ թատերախումբը, այդ թվում տարբեր տարիների այստեղ իրենց աստեղային ժամերը գտած արտիստները:

Իրենց հոբելյանը օպերետի արտիստները կնշեն հանդիսատեսին արդեն լավ հայտնի և նոր բեմադրված ներկայացումների երաժշտական համարներով, բալետային ընդմիջարկումներով, ինչպես նաև վոկալ կոմպոզիցիաներով, ռեժիսորական յուրահատուկ գյուտերով, ժամանակակից մուլտիմեդիական տեխնիկայի վրա հիմնված հատուկ էֆեկտներով: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է թատրոնի մամլո ծառայությունը:
    Դիտվել է 732 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162