Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ արտիստի թատրոն կառուցելը կապ ունի «ծանր, արյունոտ խաղի հետ»

02.02.2018


Մոսկվայի առաջատար թատրոններից մեկը՝ «ET CETERA»- ն այսօր՝ փետրվարի 2-ին բոլորում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս իրադարձության հետ կապված հանդիսությունները թատրոնի կոլեկտիվը նախատեսում է անցկացնել սեպտեմբերին, իսկ այսօր խաղացանկում ընդգրկված ցանկացած ներկայացման տոմսի արժեքում հայտարարվել է 25 տոկոսանոց զեղջ:

«ET CETERA»-ի ստեղծման մասին իր գրքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Կալյագինը անդրադառնում է այն ռիսկին և բարդություններին, որոնց կարող է հանդիպել մարդկային գործունեության բոլորովին այլ մակարդակում ինքնահաստատում փնտրող մեկը, որի կյանքի փորձառությունը առավել հիմնարար հանգրվաններ է ունեցել բեմական միջավայրում:

«Ես չունեի Մեյերհոլդի ամբիցիաները. ես ցույց կտամ Ստանիսլավսկուն, թե ինչպես պետք է բեմադրել: Ես նաև հիանալի հասկանում եմ, որ Ես Պյոտր Ֆոմենկոն չեմ, և Լև Դոդինը չեմ, և Ռոբերտ Ստուրուան չեմ: Ես արտիստ եմ, որը բեմում խաղալու մի քիչ փորձ ունի. Ես ներկայացումներ եմ պատրաստել տարբեր թատրոններում: Իմ թատրոնը բացելու «երեսառածությունը», որը ես մտադրվեցի, կարող էր ինձ համար ավարտվել ողբերգականորեն: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ ես տարա սրտի կաթված, այլ ողբերգական այն իմաստով, որ կստանայի բարոյական ծանրագույն վնաս: Ես զբաղվեցի թատրոն կառուցելով, անգամ չկանխատեսելով, որ դա հենց այնպես «լյա-լյա բարդիներ» չէ, պարզապես պիեսի ընթերցում չէ կամ դերերի բաշխում: Ես չէի պատկերացնում, որ դա կապ ունի իշխանությունների հետ ծանր, արյունոտ խաղի հետ: Որ պետք է շփվեմ ինձ հետ մտածողության ոչ մի ընդհանրություն չունեցող մարդկանց հետ...»

Ավելացնենք, որ Ալեքսանդր Կալյագինի հիմնադրած թատրոնի «ET CETERA» անունը թարգմանաբար նշանակում է «Եվ այլն...»
    Դիտվել է 693 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136