Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«12-րդ գիշերվա» նոր վարկածը հաջողվել է

02.02.2018


2018թ.-ի փետրվարին Շեքսպիրի հայրենի Սթրաթֆորդ Էյվոնի վրա քաղաքում հանդիսատեսները կդիտեն պրեմիերային թատերական ներկայացումներ: Արքայական շեքսպիրյան թատրոնը կներկայացնի «12-րդ գիշերվա» նոր վարկած: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Անպատասխան սիրո մասին կատակերգությունը բեմադրելու համարձակությունը ստանձնել է բրիտանացի դերասան և ռեժիսոր Քրիսթոֆեր Լասքոմբը: Սա այս բեմահարթակում նրա երրորդ բեմադրությունն է:

Ներկայացման մեջ զբաղված դերասանները խոստովանել են, որ Շեքսպիրի այդ պիեսը բեմադրելու գաղափարն իրենց մեջ վախ էր առաջացնում: Նրանք նշել են, որ դեռևս 1955թ.-ին Վիվիեն Լիի և Լոուրենս Օլիվյեի գլխավոր դերակատարմամբ ստեղծված բեմադրությունը գերազանցելը իրենց շատ դժվար էր թվում: Սակայն ներկայացման մասին առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ նրանց ռիսկը արդարացված է: Բոլորը այն կարծիքն են արտահայտում, որ «12-րդ գիշերվա» նոր վարկածը հաջողվել է:
    Դիտվել է 688 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137