Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հյուրախաղերը համարում են համերաշխության ցույց կալանված ռեժիսորի հետ

02.12.2018

Անցած հանգստյան օրերին, փետրվարի 10-ին և 11-ին, Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» թատրոնում գերմանացի արտիստների կատարմամբ կայացել է «Բեռլին: Ալեքսանդրպլատց» ներկայացման ցուցադրությունը: Այսպես է սկսել Ռուսաստանի մայրաքաղաքում իր աշխատանքային ծրագիրը Գերմանիայի մայրաքաղաքի հայտնի «Deutsches Theater» թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ ներկայացումը, որը ստեղծվել է 20-րդ դարի գերմանական գրականության գլխավոր տեքստերից մեկի՝ Ալֆրեդ Դյոբլինի» համանուն վեպի հիման վրա, մոսկվացի հանդիսատեսը հնարավորություն է ստացել դիտել շնորհիվ երկու երկրների թատրոնների միջև կնքված փոխադարձ հյուրախաղերի պայմանավորվածության: Գերմանացի արտիստները նաև կմասնակցեն թեմատիկ քննարկումների, ներկայացումների տեսագրված տարբերակների դիտումների, կհանդիպեն ռուսաստանցի տարբեր ռեժիսորների ու արտիստների հետ:

Ծրագրի համաձայն Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» թատրոնը Բեռլին կուղևորվի մարտ ամսին և «Deutsches Theater» թատրոնի բեմում կներկայացնի երկու բեմադրություն՝ «Մյուլլեր մեքենան» և «Կաֆկա», որոնք պատրաստել է 2017թ.-ի օգոստոսի 23-ից տնային կալանքում գտնվող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը:

Հանդես գալով «Գոգոլ-կենտրոնի» բեմում գերմանացի արտիստներից մեկը՝ Քատրին Վիհմանը, նշել է, որ այս հյուրախաղերն իրենց համար առանձնակի կարևորություն ունեն, քանի որ շատ են անհանգստացած մոսկովյան թատրոնի ղեկավարության նկատմամբ կատարվող փաստից: «Մենք միշտ հետևել ենք Կիրիլ Սերեբրեննիկովի աշխատանքին և այժմ հետևում ենք նորություններին: Մենք հույս ունենք, որ նա կկարողանա, որքան հնարավոր է արագ, վերադառնալ աշխատանքին»- ասել է գերմանացի արտիստը:

Բանն այն է, որ երկու թատրոնների միջև գործող հյուրախաղային փոխանակումների նախագծի շրջանակներում «Գոգոլ-կենտրոնի» այսօր տնային կալանքի մեջ գտնվող գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը «Deutsches Theater» թատրոնում պետք է արդեն հանձնած լիներ նոր՝ «Դեկամերոն» ներկայացումը: Սակայն նրա կալանքի պատճառով այդ բեմադրությունը կիսատ է մնացել: Պրիմերիան նախատեսված է մայիսին: «Քանի որ այժմ մենք այդ չենք կարող անել, մենք մի փոքր հետաձգել ենք ներկայացման թողարկումը, սակայն, անպայման դա մենք կանենք Կիրիլի հետ միասին»,- ասել է «Deutsches Theater» թատրոնի ղեկավար Ուլրիխ Հուոն և ավելացրել, որ մոսկովյան հյուրախաղերով իրենք համերաշխություն են հայտնում գործընկեր ռուսաստանցի ռեժիսորին:

Մշակույթի ոլորտում համագործակցության կարևորությունը հաստատելով «Գոգոլ-կենտրոնի» դերասան Օդինա Բայրոնը նշել է. «Երբ ստեղծվում են այսպիսի բարդ, ծայրահեղ իրավիճակներ, ինչպիսին հիմա է, հաճախ մարդիկ միմյանց բոյկոտ են հայտարարում: Նրանք ասում են. «Ես չեմ ցանկանում գալ ձեր մոտ, որովհետև կարծում եմ, որ ձեր երկրում կատարվողը սխալ է»: Դերասանը նման մտայնությունը ելք չի համարում: «Ինձ թվում է, որ մշակութային փոխանակությունը միակ հնարավոր միջոցն է պայքարելու այն ամենի դեմ, ինչի հետ մենք համաձայն չենք»,- ասել է նա:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 741 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113