Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմության շատ սարսափազդու տարում

02.22.2018

Այսօր՝ փետրվարի 22-ին, Մոսկվայի «Լենկոմ» թատրոնը կրկին բեմ կհանի իր երբեմնի անշլագային ներկայացումներից մեկը՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», որի պրեմիերան կայացել է 25 տարի առաջ՝ 1993 թ.-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Երկուսուկես տասնամյակ առաջ և դրանից հետո թատրոնի ղեկավար Մարկ Զախարովը կարծում է, որ ճիշտ է այն իրողությունը, որ իր բեմադրությունը անհամապատասխանության մեջ է գտնվում «այն դժվարությունների և դժբախտությունների հետ, որոնք ամեն օր թափվում են մեր վրա»: Ռեժիսորը վստահ է, որ պետք է հետևել մեծ մարդկանց ավանդներին: «1922թ.-ին, ռուսական պատմության շատ սարսափազդու տարում, Եվգենի Բագրատի Վախթանգովը բեմադրեց «Արքայադուստր Տուրանդոտը», որն իր շողշողուն ուրախությամբ և լավատեսությամբ նույնպես չէր համապատասխանում քայքայման և սովի ռիթմերին, սակայն այն տալիս էր հույս, ներարկում էր ուրախություն՝ հեղափոխությունից հոգնած մարդկանց»,- ասել է ռեժիսորը:

Այս ներկայացումը բեմադրվել է ի հիշատակ 20-րդ դարի ռուսաստանցի հայտնի կատակերգակ- դերասան Անդրեյ Միրոնովի, որը Մոսկվայի «Սատիրայի» թատրոնի հյուրախաղերի ժամանակ մահացավ Ֆիգարոյի դերը կատարելիս:

Մարկ Զախարովը նաև նշել է, որ իրենց այս ներկայացումը թատրոնի երիտասարդ սերնդի ստեղծագործական փորձարարությունն է: Այսօր հանդիսատեսը բեմադրության մեջ կտեսնի ինչ-որ փոփոխություններ ի հայտ եկած նոր դեմքերի տեսքով, թեև չորս գլխավոր դերակատարները նախկիններն են՝ Պևցովը, Շչուկինան, Լազարևը և Զախարովան:
    Դիտվել է 784 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131