Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վան Գոգը երազում էր թողնել ինչ-որ բան, որը կարդարացներ իր անհավանական ծանր կյանքը

03.01.2018



Մոսկվայի Ազդությունների թատրոնում շուտով հանճարեղ նկարչի մասին կպատմեն նրա նամակները և Բրամսի, Շնիտկեի, Մալերի և Բեթհովենի երաժշտությունը: Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ռեժիսոր Մարինա Բրուսնիկինայի բեմադրությամբ պատրաստվող «Նամակներ եղբորը» յուրահատուկ համերգ- ներկայացմանը մասնակցում են դերասան Եվգենի Միրոնովը և «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի ղեկավար Յուրի Բաշմետը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Վինսենթ Վան Գոգի կյանքում կար ընդամենը մեկ մարդ, որին նա կարող էր նամակ գրել և որը ի վիճակի էր նրան հասկանալ:
Դա նրա կրտսեր եղբայրն էր՝ Թեոդորը: Թեոյին հասցեագրված նամակները դա մի ցնցող փաստաթուղթ է, որ կազմված է հարյուրավոր էջերից: Դա երկխոսություն է ոչ միայն նամակի հասցեատիրոջ հետ, այլև ինքն իր, Աստծո, աշխարհի հետ: Դրանք հսկա և զոհվող նկարչի տառապանքի մասին ճիչեր են»,- նոր նախագաիծը ներկայացրել են Մոսկվայի Ազդությունների թատրոնի մամլո ծառայությունում՝ նշելով, որ Վան Գոգի նամակները կբարձրաձայնի իրենց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Իր հերթին, Եվգենի Միրոնովը ասել է, որ ներկայացումը կպատմի արվեստագետի մասին, որը անկախ բոլոր հանգամանքներից, մինչև վերջին պահը ցանկանում էր ապրել, աշխատել և, իրեն չհամարելով մեծ ստեղծագործող, այնուամենայնիվ իրենից հետո թողնել ինչ-որ բան, որը կարդարացներ իր անհավանական ծանր կյանքը:
    Դիտվել է 898 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798991001011021031041051061071081091101111121131141151161171181191201211221231241251261271281291301311321331341351361371381391401411421431441451461471481491501511521531541551561571581591601611621631641651661671681691701711721731741751761771781791801811821831841851861871881891901911921931941