Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կիբերնուեր»-ը՝ «Կիբերփանքշի»-ի նմանակումն է

03.22.2018


Մոսկվայի Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում նախապատրաստվում են բեմադրել «Տեքստ» վերնագրով ներկայացումը ըստ ռուսաստանցի ժամանակակից գրող Դմիտրի Գլուխովսկու համանուն վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

2017թ.-ին լույս տեսած այս վեպը ներկայացնում է բանտից ազատ արձակված բանասեր ուսանողի կյանքի մի քանի դրվագ: Նրա բացակայության ընթացքում կյանքի տեխնոլոգիական ոլորտը էական առաջընթաց է ունեցել և դա փոխել է մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Հեռախոսը դարձել է մարդու երկրորդ «եսը»:

Հենց հեռախոսն էլ այս ներկայացման մեջ հանդես է գալիս որպես դերասաններին հավասար լիարժեք հերոս: Բեմադրության հեղինակները իրենց ներկայացման ժանրը անվանում են «Կիբերնուեր»: Անուն, որը 50-ականների ֆրանսիական պայթյունալի և ամերիկյան գերռեալիստական կինոյի հատման վայրում, մարդու և նրա կյանքի բնույթի մեջ ներխուժած տեխնոլոգիաներին անդրադարձող վեպերի փորձարարության «Կիբերփանքշի» անվան մի փոքր հնչյունափոխված ձևն է:

« Հետաքրքրաշարժ և դեդեկտիվ ներկայացման մեջ ամենագլխավոր սյուժետային գիծը ժամանակի անդրադարձն է: Դա յուրահատուկ փոխաբերություն է՝ կյանքը հեռախոսի ներսում»- ասում է ներկայացման ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն:

Հեռախոսի պատճառով հերոսը կարծես օտարանում է սեփական կյանքից: Այդ սարքի օգնությամբ մի մարդն ապրում է մեկ այլի կյանքով, ընդ որում իր իսկ կողմից սպանված թշնամու կյանքով: Ռեժիսորը նշում է, որ սա «կյանքից փոքրիկ քառակուսու մեջ հեռանալու բացարձակ ինտերնացիոնալ պատմություն է: Թվայինի և կենդանի գործողության համատեղման թեմա»:

Բեմադրության տարածքը կազմված է կիսաթափանցիկ էկրաններից, որոնք հնարավորություն են տալիս պռոեկցված պատկերը համատեղել կենդանի միջավայրին: Բացի այդ բեմի վերևում պետք է դռոն թռչի, որը նկարահանում է այնտեղ կատարվող ամեն ինչը:

«Տեքստը» փորձարարական բեմադրություն է: Այն ներկայացնում է մարդու հարաբերությունը հսկայական մեգապոլիսի հետ: Սա համարվում է Երմոլովայի անվան թատրոնի ընթացիկ թատերաշրջանի ամենածախսատար աշխատանքներից մեկը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 711 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196