Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնվել են 8 նոր մասնակիցների անուններ...

05.23.2018

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում նախօրեին՝ մայիսի 22-ին, մեկնարկել է «Նովո-սիբիրսկի տրանզիտ» միջտարածաշրջանային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին իրենց վերջին երկու տարվա բեմադրություններով մասնակցում են այդ երկրի Ուրալի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի թատրոնները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մրցութային ծրագրում ընդգրկված են 18 ներկայացում: Այս տարի փառատոնի մասնակիցների թվում առաջին անգամ հայտնվել են 8 նոր մասնակիցների անուններ («Կոլյադա-թատրոն», Կրասնոյարսկի պատանի հանդիսատեսի և դրամատիկական թատրոններ և այլն), որը ցույց է տալիս այս ձևաչափով մրցույթի հաջողված բնույթը:

Ռուսաստանյան միջտարածաշրջանային 5-րդ մրցույթ-փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 30-ը:
    Դիտվել է 681 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960