Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի. Օբոլդինա. «Թատրոնը այնքան տուն չէ, որքան` լեզու»

07.02.2018

«Երբ աշխատում ես տարբեր թատրոններում, ուրեմն ունես ընտրության ազատություն: Բայց կա նաև մեդալի մյուս կողմը՝ կա նաև քեզ ընտրելու կամ չընտրելու ազատությունը: Դու պետք է վստահ լինես, որ անհրաժեշտ ես այդ կոնկրետ թատրոնին: Թատրոնը այնքան տուն չէ, որքան` լեզու»,- օրերս ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ազատ դերասանուհի Ինգա Օբոլդինան, որն այսօր համարվում է ռուսական թատրոններում և կինոյում առավել շատ պահանջարկված արտիստուհիներից մեկը:

Թատրոնը համեմատելով լեզվի հետ, Օբոլդինան դա հիմնավորում է, օրինակ, այն հանգամանքով, որ երբեք հնարավոր չէ շփոթել հոգեբանական թատրոնը, ասենք, փորձարարականի հետ և այլն:

Դրանք միանգամայն տարբեր լեզուներ են:

Նա անկեղծորեն խոստովանել է, որ անընդհատ խոսել նույն լեզվով իր համար ձանձրալի է և ինքը ցանկանում է փորձել տարբեր թատերական լեզուներ: Իսկ դրա համար պետք է լինել «լավ պատրաստված թատերական օրգանիզմ»,- ասում է նա և ավելացնում, որ դժվարությունը հենց դրանում է:

Դերասանուհին այն կարծիքին է, որ չի կարելի վախենալ զրոյից սկսելուց և քեզ համար արմատականորեն անսովոր նորը փորձելուց: Նոր բացահայտված եզրերը պետք կգան ամենուր նաև թատրոնում և կինոյում:

Ինգա Օբոլդինան իր մեջ սրբորեն է կրում այն մասնագիտական փորձառությունը, որը իրեն բաժին է հասել «Պյոտր Ֆոմենկոյի լաբորատորի» թատրոնից: Այս միջավայրը և լեզուն նա իր համար համարում է կամերտոն, որը ճաշակով և ձևով կարծում է, որ լավագույնն է:

«Ամենից սարսափելի թատրոնը դա ձանձրալի թատրոնն է»,- ասուիմ է արտիստուհին:

Ըստ նրա թատրոնը կարող է լինել ցանկացած ձևի, բայց ոչ ձանձրալի և ոչ՝ ոչ ստեղծագործական: Նա հիշում է Պյոտր Ֆոմենկոյի բնորոշած դերասանի գոյության ոսկե կանոններից մեկը. «Եթե դու չար ես, ապա գտիր, որտեղ ես դու բարի: Եթե բեմի վրա դու գոյություն ունես կատաղի ռիթմով, ապա գտիր հանդարտ, խորապես հուզող պահերը»: Դերասանուհին հիշում է, որ վարպետը (Պյոտր Ֆոմենկոն-խմբ.) այդպիսի «լուսանցքները» համարում էր «Պահեր, երբ խոսում ես Աստծո հետ»:
    Դիտվել է 603 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189