Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեմինար պրեմիերայից առաջ

07.23.2018

Այսօր, հուլիսի 23-ին Մոսկվայի արվեստագիտության պետական ինստիտում կայացել է սեմինար՝ նվիրված «Բոհեմ» օպերայի բեմադրության պատմությանը, որի պրեմիերան կկայանա վաղը՝ հուլիսի 24-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի ստեղծագործության նոր ընթերցումը ներկայացնում է իտալացի ռեժիսոր Ժան֊Ռոման Վեսպերինին։

Սեմինարի ժամանակ հանդիսատեսը ծանոթացել է իտալական և ռուսական բեմերում իրականացված առաջին բեմադրությունների պատմությունը, թե ինչպիսին է եղել այդ ներկայացումների արտաքին նկարագիրը, երբ են կատարվել դրա առաջին ձայնագրությունները, ինչպես է փոփոխվել երաժշտության մատուցման ձևը առաջին կատարումից ի վեր, ինչպես են մեկնաբանում ռեժիսորները «Բոհեմը» վերջին տասնամյակներում և այլն։

Սեմինարին մասնակցել են ինչպես իտալացի, այնպես էլ ռուսաստանցի մի շարք ճանաչված մասնագետներ։

Սեմինարի կազմակերպիչների թվում են նաև Ռուսաստանում Իտալիայի դեսպանությունը և այդ երկրի մշակույթի ինստիտուտը։
    Դիտվել է 517 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136