Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Արթմիգրացիա՝ երեխաներին» փառատոնը

11.01.2018

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մոսկվայում Ռուսաստանի թատերական գործիչների միությունը մեկնարկել է «Արթմիգրացիա՝ երեխաներին» նոր թատերական նախագիծը, որն իր շուրջն է համախմբել տարածաշրջաններում երիտասարդ ռեժիսորների պատրաստած լավագույն ներկայացումները՝ հասցեագրված երեխաներին և պատանիներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Արթմիգրացիա՝ երեխաներին» փառատոնը ամեն տարի երիտասարդ ռեժիսորների մասնակցությամբ անցկացվող «Արթմիգրացիա» ֆորումի մի նոր փուլն է, որը հասցեագրված է երեխաներին և պատանիներին:

Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել տարածաշրջանների թատրոններում իրականացված 80 ներկայացում, որոնք բեմադրել են մինչև 40 տարեկան ռեժիսորները:

Փորձագետների խորհուրդն արդեն ընտրել է 6 լավագույն բեմադրությունները:

Փառատոնը նպատակ ունի Ռուսաստանում զարգացնել և նոր մակարդակի բարձրացնել մանկական թատրոնը, այդ ուղղությամբ փնտրել նոր գաղափարներ, ինչպես նաև հարթակ ձևավորել երիտասարդ ռեժիսորների փորձի փոխանակման համար:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 523 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191<