Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխատել են յուրաքանչյուր շարժման երաժշտական բաղադրիչի վրա

12.03.2018

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Պոդսդամի հրապարակում գտնվող թատրոնում կայացել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ամենամասշտաբային բեմադրությունը: Հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել Շանհայի բալետի 100 պարողներ: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով նորությունների «euronews» հեռուստատեսային ալիքի ռուսական թողարկմանը:

Չայկովսկու բալետի դասական բեմադրությանը մասնակցում են 16 կարապ, իսկ բեռլինյան ներկայացման մեջ դրանք երեք անգամ ավելի են եղել:

«Մենք շատ ժամանակ ենք տրամադրել յուրաքանչյուր շարժման երաժշտական բաղադրիչի վրա: Բացի այդ մենք ճիգեր ենք գործադրել պարողների շարժումների համաչափ կոորդինացիային հասնելու համար»,- ասել է այս անսովոր ներկայացման բրիտանացի ռեժիսոր Դարեք Դինը: Նա նաև ընդգծել է, որ եթե բեմադրության մեջ մասնակցում են այսքան մեծ քանակությամբ արտիստներ, կարևոր է, որ փորձերի համար լինի բավարար ժամանակ:

Չնայած բոլոր դժվարություններին, արդյունքը գերազանցել է ռեժիսորի բոլոր սպասելիքները: Ներկայացումը ստացվել է շատ բանաստեղծական և գրավիչ:

«Կարապի լիճը» բալետը առաջին անգամ բեմադրվել է մոտ 150 տարի առաջ:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 622 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132