Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական տարին պաշտոնապես մեկնարկեց «Քնած գեղեցկուհին» բալետով

01.18.2019

Այսօր, հունվարի 18-ին, Ռուսաստանի հեռավոր արևելյան մայրաքաղաքում՝ Վլադիվոստոկում պաշտոնապես մեկնարկել է այս երկրի 2019թ.- ամենախոշոր թատերական իրադարձությունը՝ Թատրոնի տարին:

Թատերական այս նշանակալից իրադարձության սկիզբն ավետվեց Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի Պրիմորիեի տարածաշրջանի մասնաճյուղում՝ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետով: Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց այս ստեղծագործության դասական ներկայացումը ՝ ռուսական խորեոգրաֆիայի հիմնադիրներից մեկի՝ ֆրանսիացի Մարիուս Պիտիպայի բեմադրությամբ:

Մինչև ներկայացման ցուցադրությունը կայացել է Համառուսաստանյան թատերական մարաթոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պետական պաշտոնյաներ, թատերական գործիչներ, հանդիսատեսներ և բազմաթիվ հյուրեր:

Այս նախագծի շրջանակներում թատերական մարաթոնը կշարունակվի ողջ 2019թ.-ի ընթացքում: Այն Վլադիվոստոկից հետո ալիքաձև կտարածվի Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում և քաղաքներում և կհասնի մինչև Եվրոպական Ռուսաստնի ամենաարևմտյան մշակութային կենտրոն՝ Կալինինգրադ քաղաք:

Թատերական տարվա ընթացքում Ռուսաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ տարբեր տարածաշրջաններում նախատեսվում է անցկացնել 8 ֆորում, որը կրում է «Ռուսական թատրոն՝ 21-րդ դար» խորագիրը, որի ընթացքում կքննարկվեն թատերական գործին առնչվող տարբեր հիմնախնդիրներ:

Անշուշտ այդ ընթացքում նախատեսված են կազմակերպել նաև թատերական ամենատարբեր մասնագիտությունների մասին սեմինարներ, վարպետաց դասեր, լոբորատորիաներ:

Թատերական տարին կամփոփվի 2019թ.-ի վերջում՝ Մոսկվայում:








Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 563 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134