Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը հեռացնում են խաղացանկից՝ առանց պատճառաբանության

02.04.2019

Սանկտ-Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնը մտադիր է խաղացանկից հանել նախկին գեղարվեստական ղեկավար Յուրի Բուտուսովի բեմադրած «Կաբարե Բրեխտ» ներկայացումը, որն առաջին անգամ բեմ է բարձրացվել 2014թ.-ի սեպտեմբերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Գոյության ավելի քան 4 տարվա ընթացքում այս ներկայացումը հասցրել է նվաճել բազմաթիվ պատվավոր մրցանակներ և այսօր առանց հստակ պատճառաբանության հեռացվում է խաղացանկից: Թատրոնի մամլո ծառայությունը նույնպես այդ մասին որևէ մեկնաբանություն չի կատարում:

Այդ բեմադրության գլխավոր շարժիչ ուժը թատրոնին կից ստուդիայի սաներն են, որոնք կենդանի կատարմամբ նաև երգում են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Ծրագրում կարդում ենք, որ այս ներկայացումն, ասես, աշխարհի մոդելը լինի, որտեղ ի մի են հավաքվում Բրեխտի բուռն կյանքի ընթացքում հանդիպած և տարբեր պիեսների կերպարները: 20-րդ դարի եվրոպական կաբարեի գրոտեսկի և ծաղրանմանության լեզվով երիտասարդ արտիստները պատմում են գերմանացի հանճարեղ ռեժիսորի և դրամատուրգի մասին, աշխարհում սեփական ինքնությունը գտնելու նրա դժվարին և տանջալից որոնումների, գրական և բեմական լավագույն ստեղծագործությունների լուսաշխարհ գալու մասին:

Նախատեսվում է, որ այս հիանալի ներկայացումը վերջին անգամ հանդիսատեսին կներկայացվի մարտի 25-ին:

Ավելացնենք, որ հիմա Յուրի Բուտուսովն աշխատում է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 652 անգամ