Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկսվում է որպես անսպասելի փորձ, բայց ավարտվում է որպես դրամա

02.06.2019


Այսօր՝ փետրվարի 6-ին, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի թատրոնը կներկայացնի «Պիգմալիոնի էֆֆեկտը» բալետի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Իր սեփական մարմարե ստեղծագործությանը սիրահարված հունական առասպելի հերոս քանդակագործի մասին այս պարային մեկնաբանությունը մի նոր տեսակետ է արվեստի հավերժական ոչ նույնականության և կյանքի վերաբերյալ: Իր նոր բեմադրության մասին խոսելով նշել է Էյֆմանը:

Ներկայացման կենտրոնում հետնախորշերում բնակվող մի աղջիկ է, որը հանդիպելով պարահանդեսային մի պարողի՝ իր մեջ բացահայտում է կատարողական վարպետության մի մեծ աշխարհ: Հերոսուհուն սպասում է պարողի հետ պլաստիկական վերափոխման մի ճանապարհ, որը սկսվում է որպես անսպասելի փորձ, բայց ավարտվում է որպես դրամա:

«Անսովոր համառությունը, հոգևոր արժանիքները, որ նախկինում ծածկված էին կոպտության նստվածքի տակ, ինչպես նաև ուսուցչի նկատմամբ անսպասելի բռկված սերն օգնում են աղջկան աճել և դառնալ բեմի աստղ: Սակայն աղքատության և շքեղության միջև գոյություն ունեցող անդունդը հեշտությամբ հաղթահարվում է միայն պարերի մեջ»,- այսպես է մեկնաբանել իր մտահղացումը Էյֆմանը:

Նշենք, որ այս բալետը ժանրով տրագիկոմեդիա է, իսկ հերոսուհու վերափոխումը տեղի է ունենում Յոհան Շտրաուս-որդու երաժշտության ուղեկցությամբ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 640 անգամ