Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվ թատերական մեծ մշակույթի երկիրը, կխորտակվի ընդմիշտ, կարծում է միության նախագահը

02.14.2019


Օրերս, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնության Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «... պետական թատրոնների թիվը Ռուսաստանի Դաշնությունում, որը երկու անգամ փոքր է Խորհրդային Միությունից, մի քանի անգամ ավելի մեծ է, քան խորհրդային ժամանակաշրջանում...»: Ռուսաստանի վարչապետի կարծիքով երկրում պետական թատրոնների թիվը շատ է և իրենք «պետք է որոշակիության գան, թե ինչպիսին է լինելու դրանց ճակատագիրը»; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դմիտրի Մեդվեդևի այդ հայտարարությանն ի պատասխան, Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը ուղերձով դիմել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել երկրի թատերական միջավայրի վերաբերյալ կառավարության ղեկավարի գնահատականի հետ:

Նա նշել է, որ դեռևս 2011թ.-ին Ռուսաստանի այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը հաստատել է մինչև 1020թ.-ն թատերական գործը զարգացնելու վերաբերյալ հայեցակարգ, որի համաձայն թատրոնների քանակը և թատերական առաջարկությունները լիովին չեն բավարարում երկրի բնակչության պահանջմունքները, որ այդպիսի ցուցանիշներով եվրոպական պետությունների մեծամասնությանը իրենց երկիրը զիջում է: Կալյագինը նշել է, որ այսօրվա վիճակով Ռուսաստանում թատրոններ ունեն քաղաքային բնակավայրերի միայն 18,8 տոկոսը:

«Ինձ համար շատ վշտալի է, որ թատերական արվեստի վերաբերյալ այդ մահացու առաջարկությունը հնչել է Դաշնային Խորհրդում, այն էլ Թատրոնի տարում, որը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը»,- իր անհանգստությունն է արտահայտել Կալյագինը և վերջում ավելացրել՝ ինքը նաև անհանգստացած է, որ առանց այն էլ թատրոնին «երես չտվող» որոշ նահանգապետերի համար կառավարության ղեկավարի այս հայտարարությունը կարող է դառնալ գործողության ուղեցույց և նրանք ձեռնամուխ կլինեն «օպտիմիզացիայի: «Եվ թատերական մեծ մշակույթի երկիրը, ինչպիսին դեռ այսօր մնում է Ռուսաստանը, կխորտակվի ընդմիշտ»,- զգուշացրել Ալեքսանդ Կալյագինը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 632 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130