Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական գնացք-թանգարան՝ ի պատիվ թատերական տարվա

03.01.2019

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի մետրոյում, երկրի կառավարության կողմից 2019թ.-ն որպես թատրոնի տարի նշանավորելու նախաձեռնությունը որոշել են ողջունել թատերական թանգարան-գնացք գործարկելով: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Այդ նախագիծը կմեկնարկի թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:

Ստորգետնյա գնացքի յուրաքանչյուր վագոնում կներկայացվի քաղաքի թատրոնների պատմությունը:

Շարժակազմը կազմված կլինի ոճավորված 4 վագոններից: Դրանցում իրենց անկյունները կունենան Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական, Նահանգային տիկնիկային, «Կարմիր ջահ», «Գլոբուս» և մյուս թատրոնները:

Բացի այն, որ թատերական գնացքը կսկսի երթևեկել մետրոյում, մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, նովոսիբիրսկցի արտիստները մետրոյում կներկայացնեն «Ալիսան անդրաշխարհում» բեմադրությունը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 580 անգամ