Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրի հետ համագործակցության ռեֆերենտային խաղերում...

04.19.2019

Ամերիկայի Շեքսպիրյան կենտրոնը (ԱՇԿ), որի նախաձեռնությամբ անցկացվում է «Շեքսպիրի նոր ժամանակակիցները» խորագրով դրամատուրգիական աշխատանքների մրցույթ, օրերս ամփոփել է այդ նախաձեռնության երկրորդ փուլի արդյունքները: Հաղթող են ճանաչվել երկու երիտասարդ հեղինակներ՝ Անչուլի Ֆելիսիան՝ իր «Արքա Քինը» և և Էմմա Վիփդեյը՝ իր «Սեսիլ Լիի վարկաբեկումը» պիեսներով: Երկու հեղինակներն էլ արժանացել են 25 հազարական դոլար դրամական մրցնակի, իսկ նրանց պիեսները 2020թ.-ին անգլիացի հանճարեղ դրամատուրգի պիեսների հետ միասին կբեմադրվեն և կներկայացվեն թատերասերներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»-ին:

Այս մրցույթի ծրագրով նախատեսվում է , ընդհանուր առմամբ, ստեղծել 38 պիես, որոնք ներշնվել և գրվել են Շեքսպիրի կանոններով և նրա հետ զրուցելու միջոցով:

«Այս տարվա երկու հաղթողները գտել են փայլուն ստեղծագործական միջոցներ Շեքսպիրի հետ համագործակցության իրենց ռեֆերենտային խաղերում... ինչպես նաև ժամանակակից բազմազանության, արդարության և ինտեգրացիայի մասին հարցերի վերաբերյալ:

Այս երկու պիեսները ընտրվել են մրցույթին ներկայացված ժամանակակից հեղինակների 150 տեքստերից, որոնք գրվել են շեքսպիրյան 4 ստեղծագործություններով («Օթելլո», «Հենրի 4-րդ», «Ամառային կեսգիշերվա երազ» և «Ցիմբելին») ներշնչված:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 528 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188