Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին թենիսիստը նշանակվել է տիկնիկային թատրոնի տնօրեն

05.10.2019


Մոսկվայի Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի նոր տնօրեն է նշանակվել նախկին թենիսիստ Վլադիմիր Բակուլևը: Այդ մասին «gazeta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նոր նշանակումը կատարվել է նախկին տնօրեն Իրինա Կորչևնիկովայի Մշակույթի նախարարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

Վեց տարի այս թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Կորչևնիկովայի հետ պայմանագիրը չերկարաձգելը և նոր ղեկավարի նշանակումը հարուցել է աղմուկ:

Թատրոնի անձնակազմի դժգոհ է նախարարության որոշումից:

54-ամյա Վլադիմիր Բակուլևը մարզական աշխարհի ներկայացուցիչ է: Նա աչքի ընկնող արդյունքներ է գրանցել թենիսի ասպարեզում: Հանդես է եկել խորհրդային, ապա նաև ռուսական մրցասպարեզներում, սպորտի միջազգային աստղերի, քաղաքական գործիչների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է մրցումներ: Եղել է Մոսկվայի փոխքաղաքապետի խորհրդական:

Բակուլևը 2012թ.-ին նշանակվել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի տնօրեն: Սակայն այնտեղ աշխատել է միայն մեկ ու կես թատերաշրջան, որից հետո «երկկողմանի համաձայնությամբ» ազատվել է պաշտոնից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 596 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132