Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական օլիմպիադան մեկնարկել է Դելֆի քաղաքում, իսկ 25-ամյակը կնշի նաև Ճապոնիայում

05.16.2019


2019թ.-ի հունիսից – դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը Ռուսաստանում անցկացվող թատերական տարվա համար կունենա առանցքային նշանակություն: Այստեղ կմեկնարկի հերթական թատերական օլիմպիադան, որին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն 21 երկրների ավելի քան 50 առաջատար թատրոններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թատերական օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները կընդգրկեն Ռուսաստանի 18 վարչական տարածաշրջաններ:

Այս յուրահատուկ թատերական ստուգատեսի հիմնական բնակավայրն այս տարի համարվել է Սանկտ-Պետերբուրգը, որտեղ էլ հունիսի 15-ին կկայանա թատերական օլիմպիադայի բացման պաշտոնական արարողությունը:

Մասնակիցները պետք է հավաքվեն բացօթյա տարածքում՝ Ալեքսանդրինյան թատրոնի հարևանությամբ գտնվող Օստրովսկու հրապարակում: Այստեղ, ինչպես ներկայացրել է Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը, մի քանի երկրների թատերախմբերի մասնակցությամբ կլինի «դիմակահանդեսային թատերական գործողություն»: Ներկայացումներ կցուցադրեն Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Լեհաստանից ժամանած խմբերը, ինչպես նաև ռուսական երեք հայտնի առաջատար թատրոններ:

Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ թատերական օլիմպիադան կանցկացվի նաև Ճապոնիայում: Այստեղ միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 20-ին՝ Տոգա քաղաքում: Ներկայացումների ցուցադրությունները կկայանան 9 հարթակներում:

Հատկանշական է, որ օլիմպիադայի ընթացքում կլինեն թատերախմբերի փոխայցելություններ Ռուսաստանից՝ Ճապոնիա և հակառակը:

Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչների կարծիքով այսպիսի թատերական օլիմպիադաները « միջազգային թատերական շարժումներին հաղորդում են մեկ այլ մասշտաբ և դրանց հետ համահունչ դառնալու հնարավորություն են տալիս»:
Թատերական օլիմպիադան հիմնադրվել է 1994թ.-ին, հույն հայտնի ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այն անցկացվել է Դելֆի քաղաքում: Այս տարվա միջոցառումը թվով 9-րդն է: Ստուգատեսի նպատակն է ժամանակակից թատրոնի լավագույն բեմադրությունների ցուցադրությունը, տարբեր թատերական դպրոցների մերձեցումը, ինչպես նաև երկխոսությունը հանդիսատեսների հետ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 589 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119