Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսը իր որդու առաջ բացում է գաղտնիքը

06.13.2019


«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնը որդեգրել է նոր ուղղություն, որը կապված է հրատապ սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ շոշափող թեմաներով ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները բեմ հանելու հետ: Պարզվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նման քաղաքականություն են որդեգրել նաև այլ նշանավոր թատրոններ: Թատերական տարվա ավարտին նման մարտավարությամբ իրենց հանդիսատեսներին կուրախացնի նաև հայտնի «Սատիրիկոն»-ը: Այստեղ շուտով կավարտվեն ժամանակակից հեղինակ Կարեն Կլիմովսկու «Իմ հայրը Փիթեր Փենն է» պիեսի բեմադրական աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս ստեղծագործությունը 2018թ.-ին արժանացել է «Նոր պիեսի փնտրտուքներում» մրցույթի գլխավոր մրցանակին: Հենց այդ ժամանակ էլ ներկայացվել է նոր բեմադրության էսքիզը:

Ներկայացումը բեմադրում է հայտնի թատերական գործիչ Թատերական արվեստի պետական ինստիտուտի Սերգեյ Ժենովաչի արվեստանոցի շրջանավարտ Նադյա Կուբայլաթը:

Ներկայացման հերոսը իր որդու առաջ բացում է գաղտնիքը՝ նրա հայրը մանկական սիրելի հեքիաթի այն նույն Փիթեր Փենն է, այն հավերժական պատանին, որը կարողանում է թռչել... Այդպես է նկարագրվում ներկայացման մասին համառոտ բացատրության մեջ:

Հենց թռչելու պատճառով է նա երբեմն ուշանում, բացակայում կամ մոռանում օգնել որդուն դպրոց գնալու համար հագուստները փոխելիս: Ներկայացումը որդու և հոր խաղ է, հորինովիի և իրականի համատեղում, որը կարող է նաև շատ հեռուն տանել:

Բացի այդ, սա մեծացող որդու պատում-հիշողությունն է, որը, ժամանակ անց, բարձրաձայնում է հարցեր: Օրինակ, արդյո՞ք պետք է հավատալ անհավանական թռիչքին, թե՞ շատ հավանական անկումին...

Պրեմիերան նշանակված է հուլիսի 28-ին:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 490 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125