Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը հեռացել է, բայց հանդիսատեսն առանց ներկայացման չի մնա

11.27.2013

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնից հեռացել է առաջատար ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը: Նրան այդ քայլին մղել է այն հանգամանքը, որ նրա բեմադրած «Կարամազովները» ներկայացման մեջ թատրոնի ղեկավարությունը որոշել է ուղղումներ կատարել: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն, միաժամանակ նշելով, որ, այնուամենայնիվ, ռեժիսորի հեռանալուց հետո որոշվել է ներկայացումը թողնել այնպես, ինչպես բեմադրվել է նրա կողմից:

Այսօր լրագրողների համար թատրոնի դռները փակ են, իսկ գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը ձեռնպահ է մնում մեկնաբանություններ տալուց:
Հաղորդագրությունը նշում է, որ, այնուամենայնիվ ներկայացման համար տոմսերը վաճառվում են: Հենց այս հանգամանքը քննադատների համար առիթ է ծառայել, որ նրանք կասկածեն, թե իրո ՞ք կոնֆլիկտ կա:

Իսկ աղմուկը բորբոքվել է անցյալ կիրակի, երբ թատրոնի հաստիքային ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը սոցիալական ցանցի իր էջում գրել էր ներկայացման մշակումները և պրեմիերային նախապատրաստվելու աշխատանքները դադարեցնելու մասին: Նա նաև աշխատանքների ընթացքում պարբերաբար հայտարարում էր, որ ներկայացումը պետք է լինի չար և ոչ փոխզիջումային: Հիմա ինքն էլ այդ նույն կերպ է հանդես գալիս: Հեռանալու մասին նրա դիմումն արդեն ստորագրված է: Թատրոնի շարքային աշխատակիցները ասում են, որ Դոստոևսկու հետ այդպես վարվել չի կարելի: Իսկ թատրոնի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Բոգոմոլովը «տաք-տաք » վճիռ է կայացրել:

Վերջին տեղեկությունների համաձայն բեմադրությունը կներկայացվի, ընդ որում՝ առանց թատրոնի միջամտության: Բոգոմոլովը հայտարարել է, որ ինքն այսուհետ ազատ գործակալ է: Իսկ նա առանց գործի չի մնա: Բոգոմոլովը պահանջված ռեժիսոր է ինչպես Ռուսաստանում այնպես էլ՝ Արևմուտքում: Հիմա նա զբաղված է Մերձբալթիկայում բեմադրության պատրաստվող երկու ներկայացումներով:

Այս քաշքշուկի պատճառով հանդիսատեսը նույնպես առանց ներկայացման չի մնա: Բանն այն է, որ հեղինակային իրավունքի օրենքի համաձայն պատրաստի ներկայացումը պատկանում է թատրոնին և «Կարամազովների» ապագան կախված է միայն թատրոնի ղեկավարությունից:
Ի դեպ, նշենք, որ ներկայացման ազդագրերում «պրեմիերա» բառը սոսնձաթղթով ծածկվել է:
    Դիտվել է 958 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123