Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան տեքստը կլինի ընդամենը ազատ իմպրովիզացիաների հիմք

07.09.2019

«Դրամատիկական կոնստրուկտոր» անունն է ստացել Մոսկվայի միջազգային համալսարանի Ազատ արվեստների և գիտությունների ինստիտուտի գրական նյութի վրա աշխատելու նոր մեթոդը, որը ենթադրում է բեմադրության նորովի կառուցվածքային հավաքում յուրաքանչյուր ցուցադրության ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով կրթական հաստատության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Ըստ այս նոր աշխատանքային եղանակի ներկայացման տեսարանները փոխում են իրենց տեղերը, բեմախաղի մասնակիցներն իրենք են որոշում տեքստի դրվագների հաջորդականությունը, ամեն ինչ կախված է հենց նրանց (դերասանների-խմբ) վիճակից:

Որդեգրած այս մեթոդով ուսումնական հաստատությունը Ստանիսլավսկի «Էլեկտրաթատրոնի» հետ պատրաստում է Շեքսպիրի «Համլետի» բեմադրությունը, որտեղ անգլիացի հեղինակի տեքստը պետք է դառնա ազատ իմպրովիզացիաների համար հիմք:

Սկզբունքորեն ուսուցման բոլորովին նոր ձևաչափ որդեգրած այս կրթօջախում նպատակ են դրել ուսանողներին տալ ոչ միայն սոսկ հիմնարար գիտելիքներ հումանիտար ոլորտում և նրանց համար ձևավորել հնարավորություններ գտնվելու այսօրվա արվեստի և մշակութային աշխարհի էպիկենտրոնում, այլև ձևավորել սեփական դիտանկյուն, սովորել քննադատորեն մտածել, լինել հրատապ և բարդ դիրսկուրսային արդյունքի աշխարհում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 501 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130