Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրորդ պրեմիերայի անշլագը նույնպես չի հստակեցնում «Կարամազովների» ճակատագիրը

11.28.2013


Նոյեմբերի 27-ին Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ)-ում, կայացել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի «Կարամազովները» ներկայացման երկրորդ նախապրեմիերան: Բեմադրության համար դեռևս պրեմիերայի կարգավիճակ գոյություն չունի: Չնայած այդ հանգամանքին, երկրորդ նախապրեմերայի ժամանակ դահլիճը լեփ լեցուն է եղել, թեև պետք է նշել, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այնտեղ, այնուամենայնիվ չէին հրավիրել: Հղում անելով «Նովոստի կուլտուրի» պարբերականին՝ «tvkultura.ru» կայքը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկատվությունը ստացվել է երկրորդ նախապրեմիերան դիտած տարբեր հանդիասատեսներից, որոնց մեջ եղել են նաև թատերական գործիչներ:

Հիշեցնենք, որ չհամաձայնելով իր բեմադրության մեջ շտկումներ անելու վերաբերյալ թատրոնի ղեկավարության առաջարկությանը, Բոգոմոլովը ներկայացրել է աշխատանքից հեռանալու դիմում, ինչը և անմիջապես ընդունվել և ստորագրվել է ղեկավարության կողմից:

«Այդ ներկայացումը Բոգոմոլովի մոտ ես անհաջող եմ համարում, թեև նա բեմադրել է հիանալի ներկայացումներ, օրինակ «Ավագ որդին»: Սա ինքնամեջբերում է և շատ կոպիտ վերաբերմունք նյութի նկատմամբ: Իմ մեջ այդ ներկայացումից ստացված միակ դրականը դերասանների խաղն է, ում ինչ-որ հատվածներում ռեժիսորը կանգնեցրել է շատ անհարմար դրության մեջ»,- նշել է թատերական քննադատ Մարինա Ռայկինան:

«Շատ դուր եկավ: Ներկայացումը իրականացվել է այնպիսի ատելությամբ, դա ինձ խելահեղորեն դուր եկավ: Դոստոևսկու բոլոր շտամպերը, որ «Աստված դա սերն» է և «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», այդ ամենը արդեն կշտացրել են: «Կարամազովները» պետք է ներկայացնել մոլեգին և ատելությամբ, քանի որ այն գրված է ատելությամբ, ես դրանում վստահ եմ: Եվ մարդիկ, ովքեր կասեն որ դա վեպի նկատմամբ ծաղր է, ապա կարելի է հակադարձել՝ ասելով, որ ոչ մի ծաղր էլ չկա, այլ կա հեգնալից մոտեցում կերպարների նկատմամբ, որն արված է ատելության զգացումով: Դա ինձ համոզեց»,- նշել է հանդիսատեսներից մեկը:

Բոգոմոլովը, ով МХТ-ի գեղարվեստական ղեկավարի օգնականն է, հեռանալուց հետո իր ֆեյսբուքյան էջում երախտագիտություն է հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տոբակովին: Նա որևէ մեկնաբանություն չի արել կոնֆլիկտիմասին, թեև շատերի կարծիքով այստեղ կոնֆլիկտ անգամ չի արձանագրվել:
    Դիտվել է 958 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121