Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կներկայացվի «Նոր եվրոպական թատրոն»՝ Բրուքից մինչև «Site-specific»

11.13.2019

Այսօր, նոյեմբերի 13-ին, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է «Նոր եվրոպական թատրոն» փառատոնը, որի ընթացքում Ռուսաստանի երկու մայրաքաղաքների հանդիսատեսներին կներկայացվի 6 ներկայացում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կներկայացվեն այնպիսի նշանավոր ռեժիսորների բեմադրություններ, ինչպիսիք են Փիթեր Բրուքը, Իվո Դիմչևը, Բորիս Յուխանանովը, Միլո Ռաուն, Քեթի Միտչելը և դանիական «Signa» ընկերությունը, որը անսովոր միջավայրերում ստեղծում է «Site-specific» ոճի ներկայացումներ:

Ի դեպ, այս անգամ դանիացիները իրենց իմմերսիվ բեմադրության համար ընտրել են Սանկտ-Պետերբուրգի սթրիթ-արթի թանգարանը: Նրանց ներկայացումն ունի բավականին մռայլ սյուժե՝ հարուստ տիկինը իր մահից առաջ որոշում է վերադառնալ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ ծնվել և հասակ է առել իր մայրը: Տիկինը հիասթափված է իր ապրած կյանքից: Նրան թվում է, որ ինքը շատ քիչ բան է տեսել, զգացել, իսկ մահն արդեն սառը շնչով դիպչում է իր թիկունքին: Տիկինը ցանկանում է ամեն ինչ հասցնել: Նա լքյալ գործարանի արտադրամասերից մեկում տեղադրված իր մահվան մահճի շուրջ ստեղծում է առանձին պետություն, այն բնակեցնում է ոչ հարուստ, երիտասարդներով, որոնց նա գտել է փողոցներում և բոլորով սկսում են խաղալ այն խաղը, որը հորինել է նա: Բոլորը պետք է «թագուհուն» տան այնպիսի զգացումներ, որոնց կարիքը նա ունի: Հաղթողը պարգևատրվում է տներով, ադամանդներով, ավտոմեքենաներով: Սակայն ոչ բոլոր մասնակիցներն են օրինապահ, բոլորին չէ հասու լինելու, ուրիշին հասկանալու և առաքինի լինելու հատկանիշը...

Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 515 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198