Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեքիաթային գիտակցությունը միահյուսվում է բիբլիական սյուժեներին

12.17.2019


«Երկխոսություն գաջեթների հեքիաթային գիտակցության սերնդի հետ»։ Համառոտ այսպես են բնութագրում անդերսենյան «Ձյունե թագուհու» ամանօրյա նոր հայտնությունը իրենց բեմում Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնի արտիստները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Նույնիսկ, բոլորի լավ հայտնի հեքիաթում, նոր արտիստներով համալրված ստեղծագործական խումբը կարողացել է գտնել նոր իմաստներ, բացահայտել նոր չբացահայտված շերտեր և ձեռք բերել երկխոսելու իրավունք այսօրվա սերնդի հետ։

Ներկայացումը մուլտիմեդիական է և, նույնիսկ, հենց ինքը՝ Ձյունե Թագուհին, հանդես է գալիս թվային կերպարով։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովի բնութագրմամբ իրենց այս ներկայացումը եվրոպական դասական հեքիաթային գիտակցության հանդիպում է ժամանակակից թատերական լեզվի հետ, որով երեխաները խոսում և մտածում են։

Բեմադրության հեղինակները հավերժական արժեքների մասին խոսում են երեխաներին հասկանալի լեզվով։ Այդ նույն նպատակն է հետապնդում նաև բիբլիական սյուժեների միահյուսումը ժամանակակից ստեղծագործական մտքի արգասիքներին, օրինակ, ագռավները թագավորական պալատում պարում են ռէպ, մյուսները՝ հիփ֊հոփ և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 535 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131