Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալացի ռեժիսոր փնտրում է ամերիկացի և ֆրանսիացի հերոսներին ռուսական բեմում մարմնավորողների

01.15.2020

Սանկտ-Պետերբուրգի երաժշտական կատակերգության թատրոնը հայտարարություն է տարածել պատրաստվող նոր բեմադրության գլխավոր դերակատարներին մրցութային ընտրությամբ որոշելու վերաբերյալ: Խոսքը ամերիկացի Ջոն Քանդերի «Կաբարե» հայտնի մյուզիքլի նոր ընթերցման մասին է, որը ռուսական բեմում իրականացնում է իտալացի ռեժիսոր և խորեոգրաֆ Ջորջո Մադիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր կերպարներից մեկը Սալլի Բոուլզն է, որին պետք է մարմնավորի վոկալ (մենակատարման ժամանակ ձայնի դիապազոնը կրծքային, էստրադային վոկալային՝ փոքր օկտավայի «ֆա»-ից մինչև երկրորդ օկտավայի «մի») և պարային կարողություններով, հումորի զգացումով օժտված պրոֆեսիոնալ դերասանուհի: Այս հերոսուհին բեմում 20-35 տարեկան է, ոգևորության մեջ վարակիչ, սակայն դրա հետ միաժամանակ շատ շուտ վիրավորվող:

Մյուզիքլի մյուս փնտրվող արտիստը պետք է մարմնավորի Սալլիի հասակակից Քլիֆֆորդ Բրեդշոուին: Նա պետք է լինի հաճելի արտաքինով, առույգ և կրքոտ պրոֆեսիոնալ կարողություններով օժտված դերասան: Նրա վոկալ տվյալների դիապազոնը պետք է ընդգրկի փոքր օկտավայի «դո»-ից մինչև առաջին օկտավայի «մի»-ն (դերասանական վոկալ):

Մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակագրումը իրականացվում է casting-director@muzcomedy.spb.ru էլեկտրոնային հասցեով:

Հավելենք, որ մյուզիքլը ստեղծվել է Քրիսթոֆեր Իշերվուդի «Մնաս բարով, Բեռլին» վեպի հիման վրա, որի գործողությունները կատարվում են 1931թ.-ին՝ Բեռլինում, նացիստների իշխանության գալու ժամանակներում: Սյուժեի հիմքում այն պատմությունն է, թե ինչպես է ամերիկացի երիտասարդ գրող Քլիֆֆորդ Բրեդշոուն սիրահարվում կաբարեի արտիստուհի Սալլի Բոուլզին և նրան առաջարկում միասին մեկնել Փարիզ:

Մյուզիքլի երկու հերոսների դերակատարների ընտրությունը (քասթինգը) կանցկացվի փետրվարի 5-9-ին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 554 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122