Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ստանիսլավսկու սիստեմ» արտրահայտությունը ի հայտ է եկել ավելի ուշ

01.17.2020

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թէատրոնում (МХТ) կրկին անդրադարձ են կատարել նախորդ տարիների հերթական ներկայացումներից մեկին: Այս անգամ վերականգնվել է անգլիացի դասական Չարլզ Դիկենսի «Ծղրիդը վառարանի վրա» ստեղծագործության հիման վրա 1912թ.-ին բեմադրված ներկայացումը:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մոռացված, բայց ժամանկին հաջողություն վայելած բեմադրությունների վերականգնման շարքը, որ կրում է «Տեղի հիշողություն» խորագիրը, նպատակ ունի թերթել թատրոնի անցած պատմության էջերը: Հերթական «թատերականացված պատմագրությունը» այս անգամ անդրադառնում է МХТ-ի 1-ին ստուդիայի այն ներկայացմանը, որտեղ իրենց նորամուտն են նշել հետագայում ռուսական արտիստական դպրոցը ներկայացնող այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Միխայիլ Չեխովը, Ալեքսեյ Դիկին, Սերաֆիմա Բիրմանը, Եվգենի Վախթանգովը և Սոֆյա Գիացինտովան:

1-ին ստուդիայում իրականացվող բեմադրությունները, որոնք 20-րդ դարի 1-ին տասնամյակիներին ցուցադրվել են Մոսկվայի Տվերյան հրապարակում գտնվող «Լյուքս» կինոթատրոնում (այս շենքը քանդել են 1920թ.-ին), նպատակ են հետապնդել մասսայականացնել Ստանիսլավսկու մեթոդը ( «Ստանիսլավսկու սիստեմ» արտրահայտությունը ի հայտ է եկել ավելի ուշ): Նոր ներկայացումների վերջնական հղկման այս եղանակով Ռուսաստանում սկսվել է ստուդիական շարժումը, որից էլ ածանցվեց կամերային թատրոնի ձևաչափը՝ լաբորատորիան:

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թէատրոնի Նոր բեմում «Ծղրիդը վառարանի վրա» կհայտնվի միայն մեկ երեկո՝ հունվարի 23-ին:Այն բեմադրել է «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Բրուսնիկինան:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 536 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134